Չարության ճիչ

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Ամեն մարդու մեջ կա մի սարսափելի զգացում, որը ժայթքում է ինչպես հրաբուխ: Սա զայրույթի, կատաղության և ատելության զգացումն է: Այն մարդը, ով կարողանում է զսպել իր հրաբուխը, համարվում է հասուն մարդ: Այո, ես շատ համբերատար և զուսպ տղա եմ, բայց չեմ դիմանում երկար: Որոշները օգտվելով իմ հատկանիշից՝  ոգևորված շահագործում են ինձ: Երբ ես երկար դիմանալուց հետո ժայթքում եմ, ես դառնում եմ մի հրեշ, որը միշտ թաքնված է իմ հոգու խորքում: Իմ գազանը ինչքան համբերություն տալիս է, նույնքան էլ հետ է վերցնում: Իմ զայրույթի էներգիան կանգնեցնել հնարավոր չէ: Ես  ինձ կորցրած կուղղվեմ դեպի ինձ զայրացնողը, որ վնասեմ նրան: Այո, եղել են դեպքեր, որ հակառակորդս ընկել է: Ես սառնասռտորեն նայել եմ նրան և այդ պատկերներից հանգստացել: Զայրացնողի ընկերները համարձակություն չեն ունեցել այդ պահին ինձ մոտենալ: Իմ գազազած ժամանակ ստացել են հարվածներ և հետ քաշվել: Այս իմ վիճակը ազդում է մնացած այն մարդկանց վրա, ովքեր ուրիշ ժամանակ էլ ծաղրել են ինձ: Ամեն ինչ հանդարտվում էր մեկ ամիս, և նրանք նորից կատարում էին քայլեր, որը ձգվում էր երեք ամիս ու ամեն օր: Ես ստիպված էի լինում բավականին համբերելուց հետո հիշեցնել նրանց իմ սարսափելի ուժի մասին:

Ոմանք ասում են՝  իբրև մարդը խելացի է կենդանուց: Ես միայն կենդանիների մոտ եմ տեսել այդպիսի զուտ գազանական պահվածք: Նրանք կռվում են իրար հետ իշխանություն հաստատելու համար: Արդյո՞ք մարդը այդպիսի ցածր մակարդակի էակ է, որ ցուցաբերի խոր գենի մեջ նստած պահվածքը:

Ես պատրաստ եմ ընդմիշտ լինել կենդանի, որպեսզի համապատասխան պահվածքով և ուղեղով կարողանամ ինձ պաշտպանել մարդուց, քան լինել մարդ և ցուցաբերել կեղտի պես անզգա պահվածք:

 

 Հ.գ.  Ինչ գրում եմ, գրում եմ հոգուցս բխած:

Write a comment

Comments: 5
  • #1

    Նունե Մովսիսյան (Thursday, 21 January 2016 05:08)

    Լավ, այդ էս մեկը ոնց որ չհավատացի՝ քեզ շահագործել կլինի՞:

  • #2

    Անտուան Մելքոնյան (Friday, 22 January 2016 09:48)

    Իհարկե այո:

  • #3

    Գոհար Հովհաննիսյան (Tuesday, 26 January 2016)

    Գիտես Անտուան, բոլորի մեջ էլ իհարկե կա այդ չարությունը, բայց դու միայն բարու շնորհիվ կարող ես այն զսպել։ Պետք է լինել ավելի լավատես և այդ դեպքում միայն անսիրտ մարդը կարող է քեզ այնպես զայրացնել, որ դու չարանաս։ Իսկ այն մարդիկ, ովքեր զայրացնում են քեզ, նրանք դեռ երեխա են և պետք չէ դրա պատճառով չարանալ։ Ուղղակի անտեսի այն մանրուքները, որոնք քեզ համար չեն։

  • #4

    Անտուան Մելքոնյան (Wednesday, 27 January 2016 06:19)

    Գիտես Գոհար, դու ճիշտ ես, պետք է անտեսել նման ստոր կենդանիների: Իրականում հենց այն ստոր ու կեղտոտ կենդանին է, որ կարող է ինձ սարքել չար: Անտեսելը լավ բան է, բայց ես այնքան չեմ հասունացել, որ կարողանամ անտեսել այնպիսի բաները, ինչպիսին են ծնողի վիրավորանքը, պատվի ու հարգանքի ծաղրումը: Աղջիկներին այս հարցում հեշտ է: Նրանք կարող են լռել, և դա չի ազդի իր պատվի վրա: Ես դեռ հասուն մարդ չեմ, այլ մի հասարակ դեռահաս, ով բավականին համբերատար է և կուտակում է իր մեջ այդ հաբերության կաթիլները և ապա դուրս հանում դրանք: Եվ ասեմ, միգուցե նա կարդա: Իմ համբերության բաժակը լցրել են: Ես արդեն երկար ժամանակ հավաքել եմ իմ մեջ այն, ինչ նա խցկել է իմ մեջ: Ես կհասնեմ նրան:

  • #5

    Անտուան Մելքոնյան (Tuesday, 02 February 2016 02:17)

    Չնայած դու ճիշտ ես: Պետք է ուղղակի բանի տեղ չդնել, ջնջել մտքից, ջնջել հիշողությունները: Եթե նա իրոք քո համար նշանակություն չունենա, նրա ասածները քո համար նշանակություն չի ունենա: Վատ է, որ դու նշանակություն չես ունենում: