Անտուան Մելքոնյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Ամեն մարդու մեջ կա մի սարսափելի զգացում, որը ժայթքում է ինչպես հրաբուխ: Սա զայրույթի, կատաղության և ատելության զգացումն է: Այն մարդը, ով կարողանում է զսպել իր հրաբուխը, համարվում է հասուն մարդ: Այո, ես շատ համբերատար և զուսպ տղա եմ, բայց չեմ դիմանում երկար: Որոշները օգտվելով իմ հատկանիշից՝ ոգևորված շահագործում են ինձ: Երբ ես երկար դիմանալուց հետո ժայթքում եմ, ես դառնում եմ մի հրեշ, որը միշտ թաքնված է իմ հոգու խորքում: Իմ գազանը ինչքան համբերություն տալիս է, նույնքան էլ հետ է վերցնում: Իմ զայրույթի էներգիան կանգնեցնել հնարավոր չէ: Ես ինձ կորցրած կուղղվեմ դեպի ինձ զայրացնողը, որ վնասեմ նրան: Այո, եղել են դեպքեր, որ հակառակորդս ընկել է: Ես սառնասռտորեն նայել եմ նրան և այդ պատկերներից հանգստացել: Զայրացնողի ընկերները համարձակություն չեն ունեցել այդ պահին ինձ մոտենալ: Իմ գազազած ժամանակ ստացել են հարվածներ և հետ քաշվել: Այս իմ վիճակը ազդում է մնացած այն մարդկանց վրա, ովքեր ուրիշ ժամանակ էլ ծաղրել են ինձ: Ամեն ինչ հանդարտվում էր մեկ ամիս, և նրանք նորից կատարում էին քայլեր, որը ձգվում էր երեք ամիս ու ամեն օր: Ես ստիպված էի լինում բավականին համբերելուց հետո հիշեցնել նրանց իմ սարսափելի ուժի մասին:
Ոմանք ասում են՝ իբրև մարդը խելացի է կենդանուց: Ես միայն կենդանիների մոտ եմ տեսել այդպիսի զուտ գազանական պահվածք: Նրանք կռվում են իրար հետ իշխանություն հաստատելու համար: Արդյո՞ք մարդը այդպիսի ցածր մակարդակի էակ է, որ ցուցաբերի խոր գենի մեջ նստած պահվածքը:
Ես պատրաստ եմ ընդմիշտ լինել կենդանի, որպեսզի համապատասխան պահվածքով և ուղեղով կարողանամ ինձ պաշտպանել մարդուց, քան լինել մարդ և ցուցաբերել կեղտի պես անզգա պահվածք:
Հ.գ. Ինչ գրում եմ, գրում եմ հոգուցս բխած:
Write a comment
Նունե Մովսիսյան (Thursday, 21 January 2016 05:08)
Լավ, այդ էս մեկը ոնց որ չհավատացի՝ քեզ շահագործել կլինի՞:
Անտուան Մելքոնյան (Friday, 22 January 2016 09:48)
Իհարկե այո:
Գոհար Հովհաննիսյան (Tuesday, 26 January 2016)
Գիտես Անտուան, բոլորի մեջ էլ իհարկե կա այդ չարությունը, բայց դու միայն բարու շնորհիվ կարող ես այն զսպել։ Պետք է լինել ավելի լավատես և այդ դեպքում միայն անսիրտ մարդը կարող է քեզ այնպես զայրացնել, որ դու չարանաս։ Իսկ այն մարդիկ, ովքեր զայրացնում են քեզ, նրանք դեռ երեխա են և պետք չէ դրա պատճառով չարանալ։ Ուղղակի անտեսի այն մանրուքները, որոնք քեզ համար չեն։
Անտուան Մելքոնյան (Wednesday, 27 January 2016 06:19)
Գիտես Գոհար, դու ճիշտ ես, պետք է անտեսել նման ստոր կենդանիների: Իրականում հենց այն ստոր ու կեղտոտ կենդանին է, որ կարող է ինձ սարքել չար: Անտեսելը լավ բան է, բայց ես այնքան չեմ հասունացել, որ կարողանամ անտեսել այնպիսի բաները, ինչպիսին են ծնողի վիրավորանքը, պատվի ու հարգանքի ծաղրումը: Աղջիկներին այս հարցում հեշտ է: Նրանք կարող են լռել, և դա չի ազդի իր պատվի վրա: Ես դեռ հասուն մարդ չեմ, այլ մի հասարակ դեռահաս, ով բավականին համբերատար է և կուտակում է իր մեջ այդ հաբերության կաթիլները և ապա դուրս հանում դրանք: Եվ ասեմ, միգուցե նա կարդա: Իմ համբերության բաժակը լցրել են: Ես արդեն երկար ժամանակ հավաքել եմ իմ մեջ այն, ինչ նա խցկել է իմ մեջ: Ես կհասնեմ նրան:
Անտուան Մելքոնյան (Tuesday, 02 February 2016 02:17)
Չնայած դու ճիշտ ես: Պետք է ուղղակի բանի տեղ չդնել, ջնջել մտքից, ջնջել հիշողությունները: Եթե նա իրոք քո համար նշանակություն չունենա, նրա ասածները քո համար նշանակություն չի ունենա: Վատ է, որ դու նշանակություն չես ունենում: