Կառավարել ինքդ քեզ

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

 

 

 

Զգացմունք կուտակելը վերացական արտահայտություն է։ Կարելի է ասել այն գոյություն չունի։ Ուղղակի պետք է չզգալ այն, ինչը քեզ համար չէ։ Եթե մարդ միշտ ուրախ է և մեկ- մեկ տխրում է, դա նրանից չէ, որ նա շատ է ուրախանում, դա նրանից է, որ նա տխրելու պատճառ ունի։ Պետք է հասկանալ դա։ Ամեն մարդ էլ կարողանում է կառավարել իր զգացմունքները, եթե դա ցանկանում է։ Շատերը օգտագործում են դա, որպես պատճառ` իրենց փոփոխված բնավորության համար։ Երբ ես վախենում եմ, հիշում եմ ուրախ բաներ, այն պահերը, երբ ես քաջ եմ եղել, և վախը անցնում է։ Անհնար է պատկերացնել կատարյալ մարդու, որովհետև այն գոյություն չունի։ Բոլոր մարդկանց մոտ էլ լինում են դեպքեր, երբ, օրինակ՝ չես ուզում վախենալ կամ չես ուզում տխրել։ Բայց դա միայն քեզնից է կախված։ Շատերը ժխտում են այդ` ասելով, թե շրջապատն է ազդում նրանց վրա, բայց դա նույնիսկ տրամաբանական չէ։ Եթե քեզ նեղացնում են ու դու իսկապես նեղանում ես, ուրեմն դա քեզանից է, որովհետև դու կարող ես անտեսել դա և շարունակել ուրախանալ։ Քեզ ոչինչ չի խանգարում ժպտալ կրկին։ Նույնիսկ եթե ուրախանալու պատճառ չկա, դու կարող ես այն ստեղծել։ Եթե դու կարողանում ես կառավարել քո զգացմունքները, ուրեմն կարողանում ես կառավարել ինքդ քեզ։

 

Write a comment

Comments: 3
  • #1

    Անտուան Մելքոնյան (Friday, 05 February 2016 01:57)

    Կներես Գոհար, բայց ստիպված եմ չհամաձայնվել: Զգացմունք չկուտակելը անհնար է, եթե անգամ ուզես դա: Եթե անտեսես, միևնույնն է, քիչ քանակով, բայց կկուտակվի քո ամենախորը անյուններում և կարտահայտվի ի վերջո:

  • #2

    Աստղ Կիրակոսյան (Tuesday, 09 February 2016 11:32)

    Ինչքան մարդ այդքան կարծիք: Այսպիսի հարցերը միշտ վիճելի են, քանի որ կան շատ կարծիքներ: Եկեք մի օր քննարկենք այս հարցը:

  • #3

    Գոհար Հովհաննիսյան (Tuesday, 16 February 2016 11:10)

    Ոչ Անտուան, իրականում հենց քեզնից է կախված։ Եթե դու չզայրանաս և չնեղվես ուրիշի ամեն ասածից, կուտակելու բան չի լինի։ Կարող ես մեկ-մեկ զայրանալ, բայց դա կուտակելու արդյունքը չի լինի, որովհետև դու զայրանալու պատճառ կունենաս տվյալ պահին։