Շուտով կավարտվի իմ առաջին գիրքը

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

նկարի աղբյուրը՝ vk.com

Հույսով եմ, որ այս ամառ կավարտվի իմ երկար սպասված գիրքը ռուսերեն լեզվով: Գիրքը պատկանում է սարսափ ժանրի: Այն Էբբի Ուայթի մասին է, ում ծնողները դաժանաբար սպանվում են մի անառակ գողի կողմից: Պետությունը նրան աջակցում է և նվիրում է մի մեծ տուն քաղաքից դուրս: Նա ծանր ապրումների մեջ է ընկնում: Այս ուսանող աղջիկը երազում է ունենալ խաղաղ կյանք, բայց դա անհնարին է, քանզի այս տանը բնակվում է մի չար պառավի հոգի, ում պատմությունը պետք է Էբբին պարզի: Այդ տանը ապրել է մի աղջիկ Մերրի անունով: Նա ունեցել է մի տետրակ, որտեղ գրի է առել իր ապրած ամեն մի օրը, սակայն մի հանկարծակի տեղից ամեն ինչ ավարտվել էր: Էբբիի հետ կատարվում են շատ սարսափելի բաներ: Նա կիսվում է իր ընկերների հետ, սակայն երբ ընկերները տեսնում են դրա լրջությունը նրանից աչք են թեքում: Իրեն աջակցող մնում է միայն Ջեիմս Միլլերը, ում և Էբբիի միջև կա մի զգացում, որը կոչվում է սեր: Կկարողանան նրանք արդյոք հախթահարել հոգու անեծքը, թե կդարնան ևս մեկ զոհ չար ուժին:

Write a comment

Comments: 0