Աստղ Կիրակոսյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Իրականում, եթե ես գրեմ սրտիցս երկու տող, ապա այդ տողերը կլինեն ցավով լի: Ամեն կարդացող կգա կնայի կգան, նույնիսկ կարտասվի, բայց միևնույն է կգնա: Երբ ինձնից հետո մեկը որոշի իմ պես գրել մի երկու տող իր սիրտից, ես նկատելով կվերցնեմ ու տողերը կտանեմ ինձ հետ: Տողերը կթաքցնեմ վերքոտ ու տաք սրտումս, որ էլ ինձնից բացի ոչ մեկի ցավ չպատճառի այդ մուգ գիրը: Իմ մեջ այդ երկու տող վերքը կլավանամ, կբուժեմ իմ անտեր ու անսահման սիրով: Կանցնեն օրեր կանցնեն ամիսներ ու տարիներ: Վերքի տեղը ծաղիկ կաճի, ինձնից կխլի այն ամենաթանկագինը, որը ես ունեմ չգիտակցելով, որ ժամանակ առաջ ես ապաստան եմ տվել իրեն իմ իսկ սրտում, հոգ եմ տարել, բուժել եմ անգին դեղորայքով: Ու դա առաջին փշոտ ծաղիկը չէր իմ կյանքում: Քան՜ի քան՜ի անգիտակիցներ եկան ու անցան: Ու կգան կնայեն կգնանան, նույնիսկ կարտասվեն, բայց միևնույն է կգնան: Ցավում եմ բոլոր փշոտ ու փուչ ծաղիկների համար ու իմ սեփական այգում չեմ թողնի, որ նման ծաղիկներ ծախկեն:
Write a comment
Անտուան Մելքոնյան (Friday, 05 February 2016 01:33)
Իմ կարծիքով, քո մոտ միայն մանուշակներ են: ՄԻգուցե արդեն մաքրել ես փուշը: Քո մոտ ես տեսոնում եմ միայն մանուշակների անծայրածիր դաշտեր:
Աստղ Կիրակոսյան (Sunday, 07 February 2016 00:06)
Երևի այդպես էլ կա Անտուան ջան: Ուղղակի մարդը երբեմն կույր է սրտի զգացածի հանդեպ: Կարող է սրտում վերքերի մեջ մի արևի շող երևա, բայց մարդը դրա մասին կիմանա տարիներ անց կամ չի էլ իմանա: