Զարդերը երկնքի

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Երկինքը դատարկ կլիներ առանց արևի, լուսնի, աստղերի: Ինչ գիշեր առանց լուսնի ու աստղեր: Ինչ առավոտ, ինչ մայրամուտ, ինչ լույս երկինք առանց արև: Առանց աստղեր ու լուսին գիշերվա մութը կթաքցներ միլիոնավոր մարդկանց թաց աչքեր: Թաց աչքերը էլ չեն արտացոլի երկնքի գեղեցկությունը: Ինձ պես մարդիկ էլ չեն խոսի աստղերի հետ, չեն մեղադրի աստղերն, չեն ուրախանա աստղերով: Եթե գիշերը հանգստություն է և տխրություն, ապա օրը պայծառ է երջանիկ ու գունավոր: Օրը մանուկներ ջերմ ժպիտների համար է, իսկ գիշերը տխուր ու մտածկոտ մարդկանց թախծոտ մտքերի համար: Ու երբ քնեն երեխաները արթուն կմնան մեծերը, որպեսի գիշերվա երկինքը, օդը ու միջավայրը շոյի իրենց ցավացող վերքերը:  Քաղցր է լինել մանուկ, անհոգ, ուրախ, գույներով լի ինչպես օրը, լինել մեծ ավելի թախծոտ է, քանի որ արդեն մայրամուտ տեսած արևների հիշողություններով  հանգչաց օր են տեսել:

Write a comment

Comments: 0