Գարնան երեկո

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

 

Գարնան երեկո

Անհուն երկնքի կապույտ աշխարհում

Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ

Թևերն է փռում.

Եվ մեկը անտես, շարժումով արագ,

Ոսկի է մաղում, գոհար է ցրում

Կապույտ դաշտերում…

Այրում են սիրտըս անբարբառ երգեր,

Դողում են շուրջըս անխոս, դյութական

Եվ նրբին ձեռքեր

Ինձ են որոնում տենչով կուսական…

Լո՜ւռ… Սիրո համար էլ չըկան երգեր,

Էլ խոսքեր չըկան…

 

Վահան Տերյան տեսել է մարդկու կուրությունը: Մարդ կարող է չնկատել գեղեցիկը, տեսնելով գումարը: Գումարը դա մի բան է, որը թաղանթի պես կպնում է մարդու աչքերին և պինդ ծածկում այն: Մարդը դառնում է գերին այդ կեղտոտ փողի: Գեղեցիկը չտեսնելով, և չհարգելով սկսում ես ակամայից դառնալ առանց էմոցիաի մի աղբի կտոր, ով չի հասկանում իր կյանքից ոչ մի բան: Դա ցավեցնում է Տերյանին, ինչպես և ինձ: Տերյանի սիրտը ցավում էր ոչ բարբառով և աղավաղված երգերի պատճառով: Հայ ազգը կործանում էր իրեն իր նոր, անճաշակ երաժշտությամբ: Ասես սիրտդ վառվի և կործանվի ուրիշի կեղտոտ հայածքից: Նա ցավում էր, որ նրան ուշ են նկատել և արդեն խավարում, բայց չեր ուզում իրեն գտնեն այդքանից հետո: Տերյանի սիրտը արդեն կոտրված էր:

Write a comment

Comments: 0