Մարդը կյանքում, ինչպես նավը բաց ծովում

Մանե Մովսիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ 4everstatic.com

 

 

 

 

Մարդը նման է, նավի, կամ նավակի, իսկ կյանքը ծովն է: Մարդը նավարկում է կյանքի ալիքների մեջ, իսկ նավը ծովի ալիքների: Ծովը, ինչպես նաև կյանքը ունենում են ալիքներ: Ծովը հանգիստ է, ալեկոծ, երբեմն նավեր է խորտակում: Իսկ մարդը կարող է դիմակայել կյանքի ալիքներին, ինչպես օրինակ նավը ալիքների մեջ: Կարծում եմ, երկու դեպքում ել  բախումներ լինում են: Իսկ ի՞նչ եք կարծում, մեծ նավերը խորտակվում են, թեկուզ շատ փորձություններ են տեսել: Այո, ինչո՞ւ ոչ, օրինակ Տիտանիկ նավը: Այնտեղ գտնվողները, շրջագայողները հարուստ մարդիկ էին, ունեին ամեն ինչ, սակայն չունեին հաջողություն: Հասկացանք մի բան, որ պետք է բախտ, հաջողություն ունենալ կյանքում: Կարծում եմ ամենահաջողակ մարդիկ երբեմն ունենում են անհաջողություն: Հասկանում ենք, որ կյանքի ճանապարհից սայթակելը ընդամենը մի քայլ է, ինչպես ալեկոծ ալիքի բախումը: Իսկ ամենակարևորը հաջողություն և ծովի հանգստություն, ինչպես հոգու հանգստություն ունենալն է:

Write a comment

Comments: 0