Մի մեծ պատմություն մի փոքր կենդանու մասին

Անտուան Մելքոնյան

Ավագ  դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ 1.bp.blogspot.com

   Այս վերջերս ես սկսեցի պահել մրջյուններ: Նստած ուսումնասիրում էի շինարարությունն ու ապրելակերպը: Նրանք ապրում են մինչև օրս ապակյա տարայում: Սկսել էին շինարարությունը հենց այդտեղ հայտնվելու առաջին պահից: Նրանք փորում էին անդադար: Ես հեշտությամբ տեսնում էի իրենց անցումները, քանզի կաին ապակուն կից անցումներ:  Նրանց անցուդարձը երևում էր շատ պարզ: Նրանք օգնում և զիջում էին միմյանց: Ես որոշեցի հորինել մի պատմություն և այդպես ներկայացնեմ ամբողջ մրջյունների մասին, բայց իմ պատմությունը մրջյունների մասին չէ, այլ մարդկանց: Գործողությունները տեղի են ունենում ներկա ժամանակ:

   Մարդիկ ապրում են իրենց կյանքով; Ամեն ինչ շատ հանգիստ է: Մարդիկ գնում են աշխատանքի, և հանկարծ շենքերը սկսվում են քանդվել: Քաղաքում խուճապ է, սարսափ: Մարդիկ իրենց կորցրած վազում են փողոցով մեկ: Հանկարծ նրանց վրա է գալիս մի ձեռք և սկսում առեվանգել նրանց: Քաղաքը պատում են զինվորները: Նրանք սկսում են կրակել և փորձում են պաշտպանել մարդկանց, բայց դա անհնար է, քանի որ հարձակվողը մի հսկա է, ում պետքը չէ ծիծաղելի փամփուշտները: Նա առեվանգում է անգամ զինվորներին: Արդեն ամեն ինչ հանդարտվել է և մարդիկ թաքնվում են այլ շենքերում և փլատակներում: Երբ հսկան տեսնում է խաղաղություն, նա շարունակում է ամեն ինչ տակն ու վրա անել և նորից բռնել մարդկանց: Նա հավաքածը գցում է մի կղզի, որի սահմանները պակված են, բայց թափանցիկ: Այնտեղ աճում է մի քանի ծառ և վերջ: Այդ կղզում կան շատ տարբեր ոլորտում իրենց արդարացնող մարդիկ: Նա գցում է այնտեղ կավ, ցեմենտ: Ճարտարապետները սկսում են գծագրեր անել, մինչդեռ զինվորները սրում են ծառի ճյուղերը որս անելու համար: Շինարարները սկսում են կառուցել տուն քարով, ցեմենտով և փայտով: Այս ընդացքում նրանք նկատում են մի տգեղ գազանի, ով հետևում է նրանց ժամանակ առ ժամանակ: Տունը պատրաստ էր: Այնտեղ մարդիկ թաքնվում էին: Երբ Հսկան գցում էր այնտեղ վարազ, խոզ, կամ այծ, մարդիկ գազանի պես հարձակվում էին և սպանում նրանց նիզակներով: Ամեն մարդ ուներ իր դերը այդ կղզում: Աղջիկները, ինքան էլ վիրավորական լինի, ծառայում էին միայն սերունդ տալու համար:  Հսկաի համար այս հետաքրքիր զբաղմունքը միառժամանակ շատ սարսափելի էր:

    Գիտեք, մարդը շատ նման է մրջյունին: Ամենքը ունի իր ոլորտը իր կյանքում, ինչպես մրջյունների պաշտպանները և որսորդները, այդպես էլ մարդկանց ոստիկաններն ու զինվորները: Ես տվել եմ մրջյուններին կարտոֆիլի պյուրե, բայց նրանք դա ուտելու փոխարեն օգտագործեցին որպես շինանյութ և օգտագործեցին ինչպես մուտքի և ամրոցի կտուր: Դա թույլ չէր տալիս ավելորդ հողին լցվել ներս: Այն թողեցին ծակ կողքից և ամբողջությամբ ծածկեցին հողով: Ես տվեցի կավ: Նրանք հողը դուրս հանեցին տնից և կավը մաս-մաս իջեղրին ներքև: Ես տեսա, ինչպես են նրանք դա ծեփում առաստաղին, որպեսզի այն չփլվի: Մենք նման ենք...

Write a comment

Comments: 0