Համեմատություն

Նորայր Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ s-media-cache-ak0.pinimg.com

 

 

 

 

Ես համեմատելով Վ. Տերյանի և Կ. Զորյանի հոդվածները մի բան հաստատ կարող եմ ասել, նրանք հայրենասեր մարդիկ են: Մարդիկ, որոնց խոսքը ուժ է ունեցել և կարողացել է ազդեցություն ունենալ լուրջ հարցերի վրա: Նրանք այդքանը հասկանալով՝ փորձել են խոսքով վերադարձնել մարդկանց մեջ հետզհետէ կորող հույսը:  Նրանք խոսում էին փաստերով, հիշեցնում էին, ավելի ճիշտ մարդկանց աչքն էին մտցնում փաստեր որոնք ապացուցում էին հայ մարդու հոգու և բազկի զորությունը: Երկուսով էլ ասում էին, որ հայ լինելը հեշտ բան չէ: Լինել հայ նշանակում է լինել անկոտրում ու հավատարիմ, կապ չունի դու հողագործ ես, թե  նախարար: Ներկայիս Հայաստանը շատ մեծ խնդիրներ ունի: Եթե մենք ապրում ենք ներկայիս Հայաստանում, ապա կարող ենք տխրել, հպարտանալ, պարծենալ: Կարող ենք աջ ու ձախ մեղադրել այն մարդկանց, որոնց սխալի պատճառով մեր ապագան մշուշոտ է: Բայց պետք չէ մոռանալ որ ներկայիս Հայաստանը այն մարդկանց շնորհիվ գոյություն ունի, որոնք ապրել են ավելի դժվար ժամանակներում, կարելի է ասել անմարդկային ժամանակներում: Եվ եթե մենք այսպես ասած պայքարում ենք այսօրվա Հայաստանի համար՝ ունենալով մշուշոտ ապագա, ապա այդ մարդիկ պայքարել են կյանքի, մահվան գնով՝  չունենալով ոչ մի կտոր հույս, և նրանց ապագան ոչ թե մշուշոտ էր, այլ նրանք չունեին ապագա և եթե նրանք էլ աջ ու ձախ մեղադրեին և խղճահարական ելույթներով փորձեին կիսամեռ մարդկանց հարգանքը վայելել, ապա ներկայիս Հայաստանը գոյություն չէր ունենա: Նրանք են ստեղծել իրենց ապագան, նրանք են փորել և դասավորել իրենց ճամփան: Ես համեմատելով նրանց հոդվածները հասկացա, որ հայ լինելը և հայ ապրելը դա պատիվ է և պետք չէ մեզ տրված մարգարիտները լցնենք խոզերի առաջ, լինենք խիզախ և համառ ինչպես եղել են մեր պապերը:

Write a comment

Comments: 0