Փոքր մեծահասակները կամ մեծահասակ փոքրերը

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Շատ երեխաներ հասնելով 12 տարեկանին սկսում են մտածել ինքնուրույնության մասին։ Դա նշանակում է, որ նրանք ուզում են մեծանալ։ Չգիտակցելով նրանց տարիքը, որոշները ժամանակից շուտ են փորձում մեծանալ, որն էլ բերում է նրան, որ այդ երեխաների տարեկիցները իրեն չեն հասկանում։ Բայց դա միայն տեսողական խաբկանք է։ Երեխան մնում է երեխա, և ինչքան էլ իրեն լուրջ պահի, ինչքան էլ ցույց տա, որ դաս է սովորում, ինչքան էլ իր ընկերների հետ <մեծավարի> խոսա և ինչքան էլ առհամարի իրենից փոքրերին դա չի փոխի իր տարիքը և մտածելակերպը։ Մեծահասակ դառնում են 30-40 տարեկանից սկսած, երբ իսկապես հասկանում են կյանքի գինը, երբ իսկապես հասկանում են, թե ով են իրենք և ինչի համար են ապրում։ Մեծ թվալու համար շատ երեխաներ անտեսում են իրենցից փոքրերին և գիտե՞ք թե ինչու, որովհետև նրանք կարծում են, որ մեծ մարդը չպետք է իրենից փոքրերի հետ շփվի և միայն իր տարեկիցների, կամ իրենցից մեծերի հետ պետք է շփվեն։ Բայց նրանք էլ դեռ փոքր են։  

Լավ, այս թեմայից անցում կատարենք դեպի մյուս թեմա։ Մեծահասակներ, որոնք ուշ են մեծանում կամ էլ այդպես էլ չեն մեծանում։ Դա արդեն կապված է մտածելակերպի հետ։ Հաճախ հնարավոր է հանդիպես մի այնպիսի մեծահասակի, ով մտածում է ինչպես դեռահաս, կամ նույնիսկ երեխա։ Այդպիսի մարդիկ չեն ուզում մեծանալ և տեսնել կյանքի նաև ոչ անթերի կողմերը։ Նրանք դեռ ապրում են իրենց անհոգ աշխարհում և չեն ուզում լքել այն։ Այդ դեպքերում մարդը կամ ուշ է մեծանում, այսինքն որոշ ժամանակ անց, նա սկսում է հասկանալ, որ այդպես ապրելը ճիշտ չէ, կամ էլ ընդհանրապես չեն մեծանում, այսինքն նրանք թույլ են և չկարողանալով հասկանալ կյանք ասվածը մնում են երեխա։

Շատերը ասում են, որ ես էլ եմ այդպիսին և, որ չեմ ուզում մեծանալ ու հասկանալ շատ բաներ, բայց դա նույնպես խաբկանք է։ Ես ուզում եմ մեծանալ, բայց չեմ շտապում՝ հասկանալով, որ դեռ դեռահաս եմ և քանի կարող եմ պետք է վայելեմ այդ տարիքի հաճույքները։ Ես ամեն ինչի մեջ լավն եմ տեսնում, բայց դա չի նշանակում, որ ես երեխա եմ, միայ երեխաները չեն, որ տեսնում են լավը։ Ամեն մարդ ունի իր տեսակետը այս հարցի շուրջ և իմ թվարկած մարդկանց խորհուրդ կտամ վերանայել իրենց ապրելաձևը։   

Write a comment

Comments: 0