Քննադատություն

Շուշան Եփրիկյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Չեմ կարծում, որ քննադատելու մեջ ինչ-որ վատ բան կա, որովհետև քննադատել նշանակում է կարծիք հայտնել, իսկ դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Վերջ ի վերջո, եթե քննադատում ես դիմացինիդ՝ ցույց տալով նրա սխալները, դա նշանակում է, որ դու նրա լավն ես ցանկանում: Ուրիշ բան է, երբ իմանալով մարդու թույլ կողմերը դիտավորյալ անընդհատ քննադատում ես նրան, որպեսզի նա կոտրվի. դա հարցի մյուս կողմն է, բայց ընդհանրապես քննադատելու մեջ ոչ մի վատ բան չկա: Ես չեմ վախենում խիստ քննադատելուց և՛ ինձ և՛ ուրիշներին, և առավել խիստ միշտ ինքս ինձ եմ քննադատում, հիմնականում սեփական անձս քննադատում եմ ցանկանալով փոխել բնավորությանս որոշ գծեր, իսկ ընդհանրապես ես միշտ սիրել եմ, երբ դիմացինս  իր կարծիքն է հայտնել իմ մասին և ինձ համար կարևոր չի եղել, թե նա ինչ է ասում: Միշտ կարևորել եմ մարդկանց կարծիքները, թե՛ քննադատությունները, թե՛ գավասանքները, բայց երբեք թույլ չեմ տվել, որ այդ կարծիքները գրավեն իմ կյանքում շատ կարևոր դեր, երբեք չեմ ապրել ուրիշի կարծիքներով, ես միշտ այդպես եմ ապրել՝ հարգել եմ մարդկանց ու նրանց կարծիքները իմ մասին, բայց երբևիցե չեմ ապրել այնպես, ինչպես նրանք են ցանկացել:

Write a comment

Comments: 0