Կորուստ «1/4 կյանք»

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Քայլում ենք բոլորս, ոչ ոք չի կանգնում: Տուժում ենք, մեզ ցավում է, բայց միևնույն է  քայլում ենք հանուն արևի: Տարիներում կա թաքնված կորստի օրեր, որոնք անհայտ են, թախիծ են: Անհայտության սառը քամին է փչում այդ խոսքերից: Եթե կորստին հանդիպեցիր, ուրեմն վերջ միշտ կորստի զգացումը հետդ է լինելու: Պատահական կորստիս օրերից մեկը.

Մի օր երբ սովորաբար ես ամբողջ օրը պարապմունքից պարապմունք էի վազում, մայրս, հայրս ու քույրս որոշեցին գնալ հիվանդ պապիկիս տեսակցության: Սիրտս անհանգիստ էր, ամեն պարապմունքից  երկու-երեք անգամ դուրս էի գալիս, չհասկանալով, թե ինչ թաքնված զգացում  կա իմ մեջ: Այդ օրը հիշում եմ այսօրվա պես: Պապիկս մահացավ: Առաջին անգամ էր  իմ կյանքում, որ կորցրեցի թանկագին, անգին, անմահ իմ թուլություն պապիկիս: Չգիտեի ինչ անեի: Մայրիկիս ցավն էի սփոփում, ամեն ձևով իրեն հավատացնում էի, որ չէ կզանգի պապիկս կզանգի էլի առաջինը ծննդյանս օրը կշնորհավորի, կհարցնի երբ՞ ես  գալու ինձ տեսակցության, կասի ինչ կուզենամ, ինչով ինձ հյուրասիրի: Ծանր օրը բրթեցինք, բրթեցին վերջացավ: Երազումս պապիկիս տեսա համ ինքն էր ինձ կարոտել համ էլ ես իրան: Աղոտ եմ հիշում երազներս մեկը մեկի հետևից:

Մայիսի 16 ծննդյանս օրն է: Գիշերը 12:00 ոչ մի րոպե ավել ու պակաս, պապիկս զանգում շնորհավորում էր համ ինձ, համ մորս: Հերթական տարիներից մեկը, հերթական ծնունդիս օրը: Կարես մի պահ մոռացել էի, որ պապիկս մահացել է: Սպասում էի… Սպասեցի, սպասեցի հետո արդեն գլխի ընկա: Ծննդյանս օրով նստեցի ու սկսեցի արտասվել: Բայց միևնույնե սպասում էի, որ կզանգի: Գիշերը չկարողացա քնել: Լուսացավ: Զանգ եկավ տան հեռախոսին: Վազելով գնացի վերցրեցի: Ձայն՜ը ախ նման էր: Առաջին բառը, որ ասեցի հեռախոսով դա «պապ» բառն էր: Բայց չէ մորս եղբայրն էր զանգել: Շնորհավորեց, ծանր ժպտացի ու վերջ: Հաջորդ տարին նույնպես նույնկերպ եղավ: Էլի սպասում էի…:

Ամեն տոն կորցրեց իր ուրախությունը: Պապիկս էլ չի գա ոչ Նոր տարուն, ոչ ընտանիքի անդամների ծնունդներին, ոչ մարտի ութին ու ապրիլի յոթին: Չի լինի էլ համերգիս ինձ բարցր արագ-արագ ծափ տվողը: Երբ մայրս կբարկանա ինձ վրա ես էլ չեմ թաքնվի իր մոտ: Մինչ այսօր ես սպասում եմ իրեն: Ես իրեն կտեսնեմ երազում, իր ներկայությունը կզգամ սենյակում, միյայնակ ժամանակ ինձ հույս կտամ, որ հիմա նա ինձ հետ է: Քամին երբ, որ անցնի մազերիս մեջով կպատկերացնեմ, որ պապիկս շոյեց ցավացող գլուխս:

Շաբաթը մեկ գնում էինք ընտանիքով պապիկին տեսակցության: Հիմա էլ չկա դրա կարիքը: Տանը էլ իր սենյակից ոչիչի չի մնացել: Տարիները անցնում են հեռանում են ինձ սիրող, հարգող, պաշտող, ինձ միշտ հասկացող մարդիկ: Անցնում են տարիներ ծերանում են աչքերիս դիմաց մարդիկ ովքեր հարազատ են հոգուս: Ափսոսում եմ … ափսոսում եմ, որ հրաժեշտ չեմ տվել պապիկիս: Ա՜խ կարոտ, խեղդող կարոտ մի կոտրիր թևերս … ուզում եմ թռչել:

Write a comment

Comments: 0