Լուսավոր օրը

Մանե Մովսեսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝  melineblog.blogspot.am

Ես սիրում եմ իմ կյանքում բացված յուրաքանչյուր լուսաբացը: Ես սիրում եմ լույսը և արևի ջերմությունը: Լույսը միայն իր հետ պարզություն ու մաքրություն է բերում: Լույսը լուսավորում է մարդկանց հոգիները ու միշտ իրենց հույսով է լցնում: Ես ուզում եմ, որ իմ հայրենիքը լցվի կենարար հույսի լույսով: Որ հայը այս ժամանակներում չբռնի գաղթի ճանապարհները, ուրիշ տեղ բախտ որոնելու: Հայը չպետք է լքի իր հայրենիքը: Արդեն մարդկանց մոտ հատել է այդ հույսը: Ուզում եմ, որ ամեն հայ ապրի իր հայրենիքում: Ես հույսով սպասում եմ այդ լուսավոր օրվան:

Write a comment

Comments: 0