Ի՞նչ է կյանքը

Շուշան Եփրիկյան 

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ի՞նչ է կյանքը, մոտավորապես մեկ շաբաթ է ինքս ինձ այդ նույն հարցն եմ տալիս, բայց չեմ կարողանում գտնել այդ հարցի պատասխանը: Աստիճա՞ն է, թե ճանապարհ, իսկ, եթե ճանապարհ է արդյո՞ք ուղիղ է այդ ճանապարհը, ի՞սկ, եթե լաբիրինթ է: Ոչ ոք չգիտի, սակայն բոլորն են փորձում բացատրել, ու մեծամասնությունը փորձում է բացատրել գիտության միջոցով, բայց, եթե խորանում ենք, ապա հասկանում ենք, որ նույնիսկ գիտությունը չի կարող բացատրել այս երևույթը: Ի՞սկ ինչից է կազմված կյանքը, զգացմունքնե՞րից, Աստծո՞ւց, թե՞ բնությունից: Հազարավոր հարցեր, որ տալիս ենք ինքներս մեզ ամեն օր, սակայն չկա ոչ մի պատասխան, որը կարող է բավարարել շատերիս, միայն դատարկություն, միայն հարցերի շարան, ու այդ շարանը ամեն օր, ժամ, րոպե, վայրկյան համալրում են նորանոր հարցեր, որոնք նույնպես պետք է ստանան իրենց պատասխանները: Եթե մի րոպե պատկերացնենք, որ կյանքը ճանապարհ է, արդյո՞ք այդ ճանապարհը ուղիղ է, թե՞ երկարելով իր հետ ստեղծում է մի ամբողջական լաբիրինթ: Շատ եմ լսել, երբ մարդիկ ասում են, որ, երբ մարդը չի զգում ոչինչ, ուրեմն նա մեռած է, ի՞սկ արդյոք դա այդպես է, ասում են, որ ուրիշներից փակվելը շատ սխալ է և կատարյալ հիմարություն, գիտե՞ք ինչն է հիմարություն, հասցնել մարդուն այդ աստիճանի, հասցնել այն աստիճանի, որ մարդը մեկի հետ շփվելուց ու հիասթափվելուց հետո, վախենա շփվել ուրիշների հետ, վախենա հավատալ ու վստահել, իսկ այն կարծիքը, որ մարդիկ ունակ չեն զգալու դա շատ սխալ է, բոլորս էլ զգում ենք ու տեսնում ամեն ինչ, սակայն կան մարդիկ, ովքեր թաքնվելով ուրիշներից կարողանում են նկատել ինչ-որ մասնիկներ, որոնք սայթաքում են ուրիշների աչքերից:

Հ.Գ Եթե ճիշտն ասեմ, ապա ինքս էլ չգիտեմ, թե ինչու գրեցի այս ամենը, երևի ուղղակի կիսվելու ու ուրիշների կարծիքը լսելու կարիք ունեի:

Write a comment

Comments: 2
  • #1

    Աստղ Կիրակոսյան (Sunday, 21 February 2016 03:51)

    Շուշ ջան իմ կարծիքով գիտությունը չի կարող լինլ կյանք: Ինչքան էլ զարգացած լինի միևնույն է միյայն մի չնչին մասնիկն է կյանքի: Շատ դջվար թեմա է, քանզի բոլորը միասին կապվածություն ունեն, Աստված բնության հետ, բնությունը՝ գիտության:
    Ճանապարը, եթե դժվար է ապա լաբիրինտ է, եթե ճանապարհը լի է ձգտումով, ապա աստիճան է ու մարդիկ բարձրանում են այդ աստիճանով... ինչու չէ երբեմն նաև ընկնում են աստճանների բարձրունքից:
    Ամեն մարդու կյանք յուրովի տարբեր է...

  • #2

    Շուշան (Sunday, 21 February 2016 03:55)

    Ճիշտ ես ասում, Աստղ ջան: