Առաջնորդիր ինքդ քեզ

Դավիթ Ստեփանյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Հովհաննես Թումանյան <<Հայի ոգին>>

 

Նկարի աղբյուրը՝ data.hdwallpapers.im

 

 

 

Ամեն մեկը մի հուն է ընտրում և լողալով այդ հունի մեջ` ձգտում է առաջնորդել կամ առաջնորդվել: Արդյո՞ք պետք է այդպես ապրել: Իմ կարծիքով, սխալ է այդպես ապրելը: Պետք է լինել ազատ և առաջնորդել ինքդ քեզ: Պետք է չթուլանալ, պետք է դրսևորել քո ոգին, առաջնորդվել քո իսկ հունի մեջ: Պետք է հաղթահարել ուրիշինը, բայց տենչալ քոնը: Պետք չէ մտնել ուրիշի քողի տակ, պետք է ըմբոստ լինել: Քանի որ վերջ ի վերջո ամեն մեկս մեր ոգին ունենք: Չպիտի թողնենք ուրիշին խեղճացնել մեր ոգին: Մենք` հայերս, հին ազգ ենք և մեր պատմության ընթացքում շատ ենք հաղթահարել արգելքներ, քանի որ ունենք ուժեղ ոգի ու ապրելու մեծ կամք: Բայց մենք հաճախ գայթակղվում ենք և թողնելով մեր հունը՝  գնում դեպի ուրիշինը:  

Կարծում եմ՝ պետք չէ այդպես անել, ուղղակի պետք է զարգացնել մեր ունեցածը:

Write a comment

Comments: 0