Խորը հիասթափություն

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1  դասարան

   Ճանաչեցի, ապրեցի այս աշխարհում և հիասթափվեցի: Իմացա ինչ է ծնողը, իմացա ինչ է ընկերը և ով է թշնամին: Իմացա ինչ է Հայաստանը: Հիասթափվեցի մինչև հոգուս խորքը: Տեսա մարդուն, եղա մարդ, ապրեցի: Տեսա կյանքի ամեն մի հաճույքն ու դառը ճակատագիրը: Գիտեմ ինչ է խոտը, ծառը, խնձորը, փուշը: Էլ ի՞նչ է պետք ինձ այս կյանքից: Այո, հասկացանք, աշխարն ունի իր լավ կողմերը, բայց ի՞նչ է ուզում աշխարը ինձնից: Եվ արդյո՞ք կյանքս պիտի շարունակեմ այս կեղտի վրա, որը կրում է <<Երկիր մոլորակ>> անունը: Մի՞թե ես շատ բան եմ ուզում: Ուզում եմ հասկանալ, ինչու՞: Ինչի՞ համար եմ լույս աշխար եկել, և ինչ իմաստ ունի իմ գոյությունը: Ես հիասթափվել եմ այն ամենից ինչ ունեմ, անգամ ինքս ինձնից: Մի՞թե սա ճիշտ է: Իսկ ինչու՞ ես չեմ կարող ապրել ինչպես իմ տարիքակից երեխաները, որոնք ապրում են գեղեցիկ <<Երկիր մոլորակ>> -ում: Ախր ես ամեն հնարավորություն ունեմ, ես ամեն առումով ապահովված եմ: Ես հասկացա, դա իմ սիրտն է: Սիրտս է որ տարբեր է, և շուտ է մաշվել: Իսկ ընկերները... դրանք ավազի պես բաներ են: Ամեն մեկը մի ավազահատիկ: Երբ սկսում ես մաղել, մանրները սկսվում են թափվել: Մնում են համեմատաբար մեծերը: Ժամանակի ընթացքում նրանք ևս ընկնում են: Եվ ի՞նչ ունեմ հիմա: Սիրտս մնաց ավազե մաղիչի մեջ, իսկ ավազ չմնաց: Սիրտս բաց էր բոլորի առաջ: Ամեն մի անկապ և տխմար ավազահատիկը վերցրեց սրտիս լավ կողմերից մեկը և փախավ ցանցի արանքներով: Ինչքան փակ, այնքան լավ...

Write a comment

Comments: 1
  • #1

    Ani (Thursday, 05 April 2018 15:22)

    Shat lavner im srtic er...esel shat em zzvel es dar@ irakanutyunic...hiastapvel em es kyanqic...aprelus imast@ chem haskanum...