Հովհաննես Թումանյան «Հայի ոգին»-վերլուծություն

Մանե Մովսեսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ lambron.wordpress.com

 

Հովհաննես Թումանյան <<Հայի ոգին>>

Հովհաննես Թումանյանի հայի ոգին ասում է, և պատմում հայի անհաղթ ուժի և ոգու մասին: Հայը ոգով ուժեղ, դիմացկուն և դիմակայող ազգ է, չենք  խոսում այն թափթփուկների մասին, որոնք զբաղեցնում են  պաշտոններ և կարող են խաղալ ողջ ժողովրդի ճակատագրի հետ: Հայը հալածվել է օտարների կողմից, ծանր ժամանակներ է տեսել, ունեցել է  անլույս, պատերազմական ժամանակ, տեսել է երկրաշարժ: Սակայն հայը տոկուն, կանգուն է մնացել իր ժայռերի պես: Հայը ծնկել է, բայց չի ընկել: Հայը ոտքի է կանգնել իր հավատի, հույսի, լույսի ուժով: Հայի ոգին վհատվել է, սակայն հոգու լույսը չի մարել: Հայը կա, ապրում է և պիտի ապրի դարեր շարունակ: Հավերժ և կանգուն է մնալու հայի ոգին, անկախ փորձություններից: Անհաղթելի է հայի ոգին…

 

Հայի ոգի

 

Հայի ոգի՝ միշտ այդպես տոկուն եղի՛ր

 

Կանգնիր վեհ ու հպարտ քո լեռների պես,

 

Պարզիր պարզ ճակատդ համայն աշխարհին,

 

Հայ՝ դու կաս ու հայի սեգ ոգին պետք է կանգուն հավերժանա,

 

Մեր երկնասլաց ժայռերը հային ուժ ու կորով են տվել,

 

Հայի ոգին կա՝ պիտի լինի ու ծաղկի դարեր շարունակ…

Write a comment

Comments: 1