Իմ հոգու ուրախությունը

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Երբեք չեմ մտածել իմ հոգու մասին, բայց երբ սկսեցի հասկանալ և տարբերել արժեքները, կարողացա նաև տեսնել իմ հոգին: Ես գնահատում եմ իմ տեսած ամեն ինչը, որովհետև այդ ամենը անցնում է իմ հոգու միջով։ Այն, եթե ունի բարձր արժեք, իր տեղն է գտնում իմ սրտում, իսկ, եթե ոչ՝  մնում է հոգուս մութ անկյուններում։ Իմ հոգին անվերջ և անծայր տարածություն է, այն օգնում է ինձ հասկանալ, թե ով եմ ես։ Իմ հոգին միշտ հասկացնել է տալիս ստի և ճշմարտության տարբերությունը։ Իմ հոգին չի ուզում ոչինչ,այն բավարարվում է եղածով և ընդունում և՝ լավը, և՝ վատը։ Իմ հոգում տիրում է հավասարակշռություն և ես չեմ պատրաստվում խախտել այն։ Այնտեղ կան շատ գեղեցիկ բաներ, որոնք լցնում են ինձ ուրախությամբ։ Միշտ ցանկացել եմ, որ հենց հոգու ուրախությունը լինի անվերջ։

Այնպես որ, ես կասեմ՝ իմ հոգին ուրախությամբ, տխրությամբ, խնդությամբ և սիրով լի անվերջ ու անհուն տարածք իմ ներսում:

 

Write a comment

Comments: 0