Ես ինձ չեմ ճանաչում

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

   Ես ինձ չեմ հիշում: Երբ նայում եմ հայելում, ինձ տեսնում և ամեն անգամ զարմանում եմ: Ես ինձ պատկերացնում եմ լրիվ այլ մարդ: Իմ դեմքի արտահայտությունները, իմ խոսելաձևը, իմ պահվածքները, իմ համար տարբեր են: Ես ինձ տեսնում եմ ներսից: Ես ինձ պատկերացնում եմ իմ միջի տղայի նման: Ես ինձ չեմ ճանաչում: Հաստատ իմ ամենահեռու ընկերը, ինձնից լավ կճանաչի և կիմանա ինձ: Ես ուղղակի չեմ կարողանում իմ մեջ տպավորել իմ դիմագծերն ու հայածքը հայլու մեջ նայելուց հետո: Միգուցե հենց դա է նշանակում ճանաչել: Երբ մարդուն սկսում ես ճանաչել, սկսում ես տեսնել իրեն այլ հայացքով, բայց երբ նոր էիր տեսել, առանց շփվել ծիծաղում էիր նրա արտաքինի վրա: Ահա թե ինչու են ասում գրքին մի քննադատիր կազմից: 

Write a comment

Comments: 0