Փակ աչքերով պատժվածը

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ tentionfree.com

 

 

 

Իմ աչքերը փակ են։ Ես տեսնում եմ միայն մութ աշխարհ։ Բայց ինչպե՞ս։ Ինչո՞ւ ես։ Ինչո՞ւ հենց իմ աչքերն են փակ։  Իմ հետ են միայն վախը, մութը և միայնությունը։ Բայց ես դրան արժանի էի։ Հիմա ես գիտեմ դա։ Վատ եմ վարվել ժամանակին և հիմա պատասխան եմ տալիս։ Մարդուն գցել իր վախերի մեջ, ահա թե որն է իրական պատիժը։  Եվ հիմա, երբ ամեն ինչ կորցրել է իր կարևորությունը, ես ինձ անպետք եմ զգում։ Իմ գոյությունը պետք չէ ոչ մեկին։ Ես նման եմ մի երեխայի, ով կորել է սեփական մտքերի մեջ և չի կարողանում ելք գտնել։ Իսկ ամենավատն այն է, որ իմ աչքերը փակ են։ Ես չեմ կարողանում տեսնել աշխարհը գույներով, պատկերներով, միայն սև տարածություն է իմ աչքերի դիմաց։ Ես փակ աչքերով պատժվածն եմ։ Ինձ այդպես են դիմում այստեղ։ Ինչքան էլ փորձեմ` չեմ ազատվի սեփական մտքերից և հոգու տանջանքներից։ Ես միշտ ինձ մեղադրելու եմ՝ հասկանալով, որ դա է իրականությունը։ Օգուտ տամ, թե չէ` փրկվեմ, վախենամ, թե մոլորվեմ, միևնույն է, ես կմնամ մոռացված և անպիտան։

Եվ հիմա ես եմ, ես եմ` փակ աչքերով պատժվածը։

Write a comment

Comments: 0