Քրիստոնեական առակ. վերլուծություն

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Հիսուսը մի առակ պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, թե պետք է միշտ աղոթել առանց վհատվելու։  Եվ ասաց.

-Մի քաղաքում մի դատավոր կար, որ ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում։  Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, որ դիմում էր նրան և խնդրում. «Իրավունքս պաշտպանի՛ր իմ հակառակորդից»։  Դատավորը երկար ժամանակ մերժում էր դատը տեսնել, սակայն ի վերջո ինքն իրեն ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով՝ չանհանգստացնի ինձ»։

Ապա Տերը շարունակեց.

-Լսեցե՛ք, թե ի՛նչ է ասում այդ անիրավ դատավորը։ Իսկ Աստված ինչքա՞ն կհամբերի իր ընտրյալների կրած անիրավությանը. չի՞ պաշտպանի նրանց, որոնք գիշեր ու ցերեկ դիմում են իրեն։  Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իրավունքն իսկույն կպաշտպանի։ Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա։

 

Իմ կարծիքով առակը ուսուցանում էր առանց վհատվել աղոթքի մասին: Խոսվում էր նաև Տիրոջ պատրաստակամության և սովորական մարդկանց սխալի մասին:  Տերը սովորական մարդկանց, թույլին և անօգնականին ամեն պահ օգնում է, ուղղություն տալիս, իսկ մարդիկ ովքեր ինչոր դեր ունեն կյանքում թույլին անտեսում են և միայն իրենց շահերից ելնելով երբեմն ընթառաջ գնում:

Write a comment

Comments: 0