Շշուկը

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

   Սանկտ Պետերբուրգում ապրում էր մի աղջիկ: Նրա անունը Գալիա էր: Նա ընդամենը ութ տարեկան էր: Նա շատ ընկերներ ուներ: Նա շատ հաճելի աղջնակ էր:

    Եվ մի ձև հանկարծ Գալիաին թվաց, որ նրան շշուկով կանչում են: Այդպես շարունակվեց մեկ տարի: Նրան թվում էր, որ մեկը նրան շշուկով կանչում էր.

- Նայիր նկուղ...

Գալիան վախենում էր և պատասխանում.

- Ի՞նչ նկուղ: Դա ո՞վ է: Ու՞ր ես գնամ:

   Եվ ահա մի օր, երբ նա վերադառնում էր դպրոցից տուն, նրան նորից մեկը կանչեց.

- Նայիր նկուղ... նայիր...

Գալիան անցնելիս տեսավ մի նկուղ և մտավ ներս, բայց շշուկը շարունակվում էր.

- Գնա հեռուն... գնա...

Գալիաին արդեն վաղուց հոգնեցրել էր այդ շշուկը, և ահա նա որոշեց գնալ դրա հետևից: Գնաց նա մեկ ժամից ավելի: Ոտքերը նրան էլ չէին պահում կանգնած: Այդ նկուղում ամբողջը լաբիրինթոս էր: Թաց, խոնավ և ինչ-որ փտածի հոտ էր գալիս: Նկուղում մութ էր:

- Լավ աղջիկ ես... շատ լավ...

Գալիան պատասխանում է.

- Շնորհակալություն, իսկ որտե՞ղ եմ ես: Կարո՞ղ եմ տուն գնալ:

    Շշուկը չպատասխանեց: Երկար գնաց աղջիկը: Ահա ընկավ նա: Ընկավ կեղտոտ ճահճի մեջ, և շշուկը նրան ասաց.

- Սպասիր ինձ... սպասիր...

   Գալիան խիզախ աղջիկ էր, նա սկսեց սպասել շշուկին... Գալիան հանեց իր հեռախոսը և նայեց ժամին: Արդեն շատ ուշ էր, իսկ նա տուն պետք է գնար: Վախեցավ Գալիան: Կզայրանա մայրիկը նրա: Կանգնեց նա և սկսեց վազել լաբիրինթով դեպի տուն: Իսկ շշուկը նրան ասում է.

- Կանգնիր... սպասիր ինձ... ինձ...

   Իսկ Գալիան պատասխանում է.

- Հանգիʹստ թող ինձ:

   Գալիան վազեց մինչև դուռը և սկսեց հարվածել դռանը, բայց դուռը փակ էր: Նա սկսեց բղավել.

- Օգնեցեք, սպանում են, փրկեք:

    Նրա բախտը բերում է, մոտակայքում էր պահակը: Նա բացում է դուռը և նախատում աղջկան, իսկ աղջիկը.

- Կներեք, ես ինքս էի մեղավոր: Պետք չէր այնտեղ մտնել:

- Շատ լավ, գնա, բայց հիշիր` Երբեք մի քայլիր նկուղներով, այնտեղ շշուկն է ապրում, մտնում է ուղեղի մեջ և նկուղ է կանչում, իսկ հետո զոհին է ուտում, այստեղից կռթկռթոցներն են լսվում:

   Վազում է Գալիան տուն և պատմում ծնողներին, իսկ նրանք նախատում են և արգելում նկուղներով քայլել:

   Այդ օրվանից հետո, մարդիկ անընդհատ խոսում են, որ նկուղներում մարդիկ են կորում:

   Հիշիր` եթե շշուկ ես լսում, մի գնա դրա ուղությամբ:

Write a comment

Comments: 0