9 տարվա կյանք

Շուշան Եփրիկյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

9-րդ դասարան, 9 տարիների կյանք ու դրանցում ձեռք բերված փորձ, դժվարություններ, բաժանումներ, կռիվներ, ուրախություններ և այդ ամենը 9 տարվա ընթացքում: Երբ փոքր էի շատ էի ուզում շուտ մեծանալ, բայց այն ժամանակ հաշվի չէի առնում մի բան՝ բաժանումը, բաժանումը մարդկանցից որոնց հետ ես կողք-կողքի ապրել ու սովորել եմ 9 տարի, երբ դպրոցից երեխաներ էին դուրս գալիս ես չէի տխրում, կարծում էի, թե ամեն ինչ նորմալ է ու ոչ մի աղետալի ու սարսափելի բան այդտեղ չկա, բայց հիմա… Հիմա ամեն ինչ ուրիշ է: Հիմա տխրում եմ, որովհետև գրեթե ամբողղջությամբ պատկերացնում եմ այն պատկերը, որը գալու է այս տարվանից հետո: Այս տարիների ընթացքում, երբեք չեմ մտածել, որ կգա մի օր, երբ ես կլտխրեմ միայն այն փաստից, որ մի 2-3 ամսից այլևս չեմ տեսնի այսօրվա դասարանցիներիս մեծամասնությանը, բայց ինչպես ասում են՝ կյանքը լի է անակնկալներով: Երբեք չեմ հավատացել հրաշքների՝ փոքր տարիքից կարծելով, որ հրաշքներ միայն լինում են հեքիաթներում կամ ֆիլմերում, բայց հիմա՝ երևի կյանքում առաջին անգամ, շատ եմ ուզում հավատալ, որ այս տարվանից հետո մենք մեր կապը չենք կորցնի, իսկ, եթե նույնիսկ կորցնենք, ապա կապ չունի, թե որտեղ ու երբ, բայց անպայման կհանդիպենք: Իսկ դո՞ւք, սիրելի ուսուցիչներ այդպիսի ցանկություն երբևէ ունեցե՞լ եք:

Write a comment

Comments: 0