Թումանյան, «Դառնացած ժողովուրդ» վերլուծություն

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

 

 

Հովհաննես Թումանյան <<Դառնացած ժողովուրդ>>

 Իմ կարծիքով տեքստում խոսվում է հիմնականում մեր հասարակության, քաղաքի, ինչու չէ ամբողջ աշխարհի բացասական երևույթներից մեկի՝ նախանձի մասին: Արդյունքում պարզ դարձավ, որ այդ բացասական երևույթը գերիշխում է մեզնից կամա թե ակամա: Հարևան, բարեկամ, ծանոթ ու անծանոթ նկատելով մեկը մյուսի հաջողությունը սկսում են նախանձել ու խանգարել: Բան ու գործը անտեսելով կսկսեն մեկը մյուսին վնասել  ամենավերջին կույրի պես: Ինքս ականատես եմ եղել նման դեպքերին և մինջ այսօր հանդիպում են դրանց: Դառնացած, անգիտակից ու սխալ կերպով  է ապրում ժողովուրդի մեծամասնությունը, մի կողմ թողնելով այն հոգս թեթևացնող, առողջություն պարգևող բարիքները: Ընկերությունը, կամեցողությունը, իրական սերը այսօր լքված են մեր, իսկ կողմից:

Տեքստի բովանդակությունը ընդհանուր հոգուս մոտ էր, ինքս էլ այդպես եմ մտածում: Լիարժեք համամիտ եմ հետևյալ մտքի հետ՝

Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանրեզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։

Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թեբարակացավի բացիլներ կան իմ կրծքում։ Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծմասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտուրիշներին են հռչակում հիվանդ։  Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի,ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։

Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մերամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։

         Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ումիշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։

Միտքը, որը կասեն գիտակցությունից հիվանդ մարդիկ ինքնին դատարկ է: Ինչպես կարող են լինել անչար: Բա ինչու է իրենցից փչում  այն լեփ լեցուն սառը, ձանձրեցնող բացասական քամին: Ամեն մեկն էլ իրեն ուզում է լավը ցույց տալ, բայց այդպիսին են արդյո՞ք նրան… թվում է կասկածելի:

 

Write a comment

Comments: 1