Զարմանալի Ամանոր

Դավիթ Ստեփանյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ marvelouswallpapers.com

Դրսում ցուրտ էր և առատ ձյուն էր գալիս: Փոքրիկ տղան ուրախացել էր և արագ հագնվելով վազեց դուրս: Ուրախանում էր, սարքում էր ձնագնդիկներ և նետում աջ ու ձախ: Եկավ նաև նրա հայրիկը, ձեռքին գազար, դույլ և ամանորյա լույսեր: Միասին մի ձնեմարդ պատրաստեցին, որը կարծես լամպ լիներ, լամպի էր  նման, որովհետև այնքան էին այդ լույսերից վրան գցել, որ ուժեղ լույս էր արձակում: Տղան պառկեց ձյան վրա և ձնե հրեշտակ սարքեց: Տուն չմտած մայրը բարկացավ նրա վրա, որովհետև կարծես մի ձնեմարդ դարձած լիներ, ներս մտնելուց հալել էր ձյունը և թրջել նրա շորերը: Տղան հանեց ին ձեռնոցները և կոշիկները, դրեց դրանք բուխարու մոտ, որ չորանան: Փոխեց շորերը և նստեց հաց ուտելու: Նրա մայրիկը յուրօրինակ համեղ թխվածքներ էր պատրաստել: Տղային դա էլ բավարար չէր: Նա գնաց խոհանոց և տեսավ, որ իր մայրը բլինչիկի լիստեր է սարքում: Թաքուն սկսեց գողանալ հատիկ առ հատիկ: Մայրը զարմանում էր, թե ուր են կորում լիստերը: Ապա տեսավ մի ձեռք, որը գողտրիկ ցանկանում էր էլի վերձնել: Մայրը տղային ասեց, թե մեկ է նա է ուտելու, թող մի քիչ էլ սպասի: Անցավ որոշ ժամանակ և եկավ վերջապես Նոր տարին: Տղան հասցրել էր Ձմեռ պապիկին մանակ գրել, թերևս չեր հավատում, քանի որ տեսել էր հորը թաքուն նվերները տոնածառի տակ թաքցնելիս: Բոլորը նստած հաց էին ուտում և բուխարու մեջ ջուր լցվեց: Շատ էին զարմացել նրանք, բայց հայրը ասեց, որ կարող է ձյունը ներս է լցվել: Բայց դա ամենատարօրինակը չէր: Բուխարու մեջ ընկավ մի սև կոշիկ և մի մեծ պարկ լի նվերներով: Տղան շատ էր ոգևորվել: Ապա իջավ Ձմեռ պապը: Պարզվեց նրա ժամերը փչացել էի և մի քանի ժամ շուտ էր եկել: Տղան մտածեց, թե դա ուղակի մարդ է, որին նրա հայրը գումար է տվել, ձմեռ պապիկի դեր խաղալու համար: Ցանկացավ պոկել նրա մորուքը, բայց չստացվեց, քանի որ դա իրական էր: Ձմեռ Պապը շատ ուժեղ ցավ զգաց, բայց մեկ է լուռ նայեց տղային: Տղան հասկացավ, որ սա կախարդանք է և դա իսկական Ձմեռ պապն էր, այն ժամանակ երբ Ձմեռ պապը զարմացած նվերները թողեց տոնածառի տակ և գնաց դուրս, նստեց իր կախարդական սայլակը և թռչեց: Տղան ուղակի ապշել էր տեսնելով այդ: Տղան արագ բացեց իր նվերը և տեսավ մի աման, որի մեջ լցված էր լիքը բլինչիկի լիստեր: Մայրը և հայրը սկսեցին մի կուշտ ծիծաղել, իսկ տղան ագահորեն ուտում էր իր բլինչիկի լիստերը:

Write a comment

Comments: 0