Ի՜մ … անբացատրելի

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Կապնվում եմ ամեն մի մարդու հետ՝ ով ինձ անընդհատ բարև է տալիս: Ինձ հարգողին ու սիրողին պաշտում  եմ կրկնակի անգամ: Բայց իմ երաշտական գործիքները ուրիշ են ուրի՜շ: Անբացատրելի է այս փաստը: Տարիներ են անցնում մեծանում եմ ես և ինձ հետ մեծանում ու մաշվում են իրենք: Կապնված եմ կիթարիս և դաշնամուրիս հետ: Կապ չունի արև է, ձյուն է  թե անձրև ես կիթարս մեջքիս, արագ-արագ գնում եմ պարապմունքի: Երբ միայնակ եմ, տխուր եմ ու կոտրված, դաշնամուրը ինձ սիրող ու շոյող ձեռքերի դերն է տանում: Գարուն է՝ անձրև է գալիս , ձմեռ է՝ ձյունն ու բուքն են տիրում, ամառ՝ կրակ ու շոգ, աշուն՝ տերևաթափ է լինում: Ու ես մենակ եմ, բայց ինձ հետ են նրանք: Ցավ կունենամ, ամենահարազատիս չեմ վստահի, կնվագեմ, կսփոփեն նրանք ցավը իմ: Ու վերացած սիրտս վերականգնողը իրենք կլինեն: Ինձ հույս տվողը, ոտքի կանգնեցնողը իրենք են: Իրենց հետ ապահով եմ՝ իրենց հետ ես մենակ չեմ:

Write a comment

Comments: 0