Փրկության ճանապարհին

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

 

 

 

Հովհաննես Թումանյան <<Դառնացած ժողովուրդ>>

Ես համաձայն եմ Թումանյանի հետ: Եթե մարդիկ այդպիսի նախանձով լցված չլինեին միմյանց նկատմամբ, ապա մենք այդպիսի անցյալ չէինք ունենա: Մարդիկ դրա պատճառով հաճախ չեն համագործակցում, չեն կարողանում միասնական լինել ինչ-որ հարցի շուրջ: Երբ ինչ որ մեկը հաջողություն է ունենում, մյուսները փոխանակ օգնեն նրան ավելիին հասնել, ուրախանան նրա համար, մտածում են ինչպես անել, որ իրենց ընկերոջ արած գործը չերևա կամ իրենք օգտվեն այդ արդյունքից: Այդպես ոչ ոք չի կարող պետությունը պահել միասնական և պայքարել ինչ որ հարցի շուրջ: Իհարկե խոսքս մեծամասնության մասին է:

Թումանյանը գրում էր. <<Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած>>: Իմ կարծիքով հիմա մեր ժողովուրդը արդեն սկսել է միասնական լինել, սկսել է վերանալ նախանձը միմյանց նկատմամբ: Եղել են բազում դեպքեր, երբ ղեկավարները սխալներ են թույլ տվել, իսկ մենք միասնական պայքարել ենք դրա դեմ և հասել ենք արդյունքի: Տարբեր տեղերում մարդիկ սկսում են միասնական աշխատանքներ անել, դրանց թիվը գնալով շատանում է: Դրան էլ ավելանում է մեր ժողովրդի հմտություններն ու մենք առաջ ենք գնում: Վերջ ի վերջո, իմ կարծիքով, մեր ժողովուրդը ներսից <<սարքվելու>> ճիշտ ճանապարհի վրա է, Թումանյանի ցանկությունը կատարվում է:

Write a comment

Comments: 0