Վերջին անգամ

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ bestmusicbook.com

Վերջին անգամ։ Ինչպե՞ս է դա լինում։ Երբ ամեն ինչ դու անում ես վերջին անգամ։ Զգում ուրախությունը, ազատությունը, հանգստությունը վերջին անգամ։ Վերջին անգամ հասկանալ այն, ինչ փորձում էիր հասկանալ երկար ժամանակ։ Վերջին շանսը փոխելու իրականությունը և ուղղելու սխալները։ Վերջին անգամ տեսնել ու լսել կյանքին։ Լսել խղճիդ ու վերջացնել անավարտ գործերը։ Վերջին անգամ հիանալ կյանքով, գնահատել գեղեցկությունը, զգալ բնությունը։ Վերջին անգամ քայլել փողոցներով և հիշել անցած-գնացած օրերը, որոնք էլ չես կարող վերադարձնել։ Խաղաղություն հաստատելու վերջին հնարավորությունը, որին այդպես էլ ուշադրություն չդարձրեցիր։ Շատ բաներ կան, որոնք դու անում ես վերջին անգամ, չէ՞ որ ամեն քո ապրած օրը դու ապրում ես առաջին ու վերջին անգամ։ Գնահատիր կյանքը ապրիր ներկայով, քանի որ այդ օրերը դու էլ չես վերադարձնի, ապրիր այդ օրը վերջին անգամ։

Write a comment

Comments: 0