Իմ փոքրիկ, բայց լուսավոր անկյունը

Դավիթ Ստեփանյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ www.wellnessgospel.com

Իմ փոքրիկ, բայց լուսավոր անկյունը իմ միտքն է: Փակելով աչքերս տեսնում եմ այն: Բոլորը կկարծեն, թե փակելով աչքերդ ընդհակառակը ոչինչ չես տեսնում, բայց ես տեսնում եմ: Իմ մտքում հնարավոր է ամեն ինչ: Ես պատկերացնում են աշխարհը ինչպես ես կցանկանամ: Անում եմ այն, ինչ ես կցանկանամ: Հաճելի է այնտեղ: Կցանկանայի կիսվել ուրիշի հետ: Բայց ցավոք չգիտեմ ինչպես: Ոչ միշտ եմ ընկնում այդ աշխարհ, ուղղակի փակելով աչքերս: Լինում եմ այնտեղ ուղղակի նրան հիշելով և կտրվելով աշխարհից: Իմ աշխարհում չկա անհնարինը, դրա համար էլ այն համարել եմ իմ աշխարհ, որովհետև կարծես թե աստված եմ դառնում այնտեղ՝ ունենալով ամեն ամենը:

Write a comment

Comments: 0