Կորավ ընդմիշտ, հավետ

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

   Զգուշացեք մթությունից, այն կարող է վտանգավոր լինել: Հիմա ես ձեզ կպատմեմ մի պատմություն, որը ձեզ կհետաքրքրի: 

   Ֆրանսիաի Փարիզ քաղաքի շենքերից մեկում ապրում էր մի աղջիկ: Էմման ընդամենը իննը տարեկան էր: Աղջիկը չուներ վախեր: Սիրում էր սարսափ պատմություններ, ֆիլմեր և խաղեր: Ծնողները շատ խիստ էին: Ժամանակ առ ժամանակ նրան խիստ պատժում էին, բայց աղջիկը չէր դադարում ժպտերես և անվախ մնալ: 

   Մի սովորական օր նա վերադարձավ դպրոցից տուն: Ծնողները կանչեցին նրան հաց ուտելու: Նա հանգիստ գնաց և նստեց սեղանի շուրջ: 

- Իսկ ո՞վ պետք է ձեռքերը լվա:- Հարցրեց հայրը: 

   Ասելը և հարվածը մեկ եղավ: Աղջկան վռնդեցին սեղանի մոտից և ուղարկեցին իր սենյակ: Վեր հասավ գիշերը: Աղջիկը պառկելով մահճակալի մեջ, սկսեց լսեց մի ձայն.

- Եկ այս կողմ...

- Դու ո՞վ ես:

- Ես քեզ կօգնեմ, դու միայն արի իմ ձայնի կողմ: 

    Սենյակում մութ էր, դրսում սառը անձրև: Դիմացը չտեսնելով աղջիկը համարձակորեն գնաց դեպի ձայնը: Սենյակում պտտվում էր ցուրտը: Գնաց նա դեպի ձայնը, բարձրացավ լուսամուտի գոգին և հանկարծակի սայթաքեց: Ընկավ տասներկուերորդ հարկից և կորավ մթության մեջ: Լսվեց բարձր հարվածի ձայնը: Անցավ տասնհինգ րոպե: Ծնողները անգամ պատկերացում չունեին ինչ է եղել: Հայրը զարթնեց աղջկա կամաց կանչից: Զարթնեց և նայեց չորս կողմը: Վառեց գիշերալամպի լույսը: Կողքին պառկած էր կինը, խորը քուն մտած: Մութ միջանցքից լսվեց աղջկա ձայնը.

- Հայրիկ... 

- Է՞մմա: Դու քնա՞ծ չես: 

- Ոչ, քնած չեմ...

- Միայն թե ձեռքս ընկի: Ես քեզ շան սատակ կանեմ:

- Այո... դե արի... արի ինձ մոտ...

- Ինչպե՞ս ես համարձակվում:- Բղավեց հայրը և և ցատկեց մահճակալից: 

    Հայրը վազեց դեպի մութ և նեղ միջանցք: Էմման այնտեղ չէր: Լսվեց դռան զանգը: Հայրը զայրացած պտտվեց դեպի դուռը և գնաց դուռը բացելու: Բացելով դուռը, մթությունից բացի ոչինչ չտեսավ: Դուռը փակեց և հետ գնաց: Քամին ներթափանցեց մութ սենիակ: Հայրը արդեն փշաքաղվում էր:

- Էմմա, հենց հիմա դուրս արի, թե չէ առավել վատ կլինի քեզ համար:

   Քամին շոյեց հոր մազերը: Լսվում էր կամաց ծիծաղ, ասես հենց քամին էր ծիծաղում: Վարագույրները օրորվում էին և կարծես ձգվում դեպի հայրը: Հետ գնաց Հայրիկը դեպի ննջասենյակ: Պտտվելուն պես տեսավ, որ լույսը ուղղակի պայթեց: 

- Այս ի՞նչ է կատարվում: 

   Անհապաղ միացրեց սենյակի լուսը և մեկ ակնթարթում տեսավ արյունոտ մահճակալը: Այս լույսը նույնպես պայթեց: Եղավ ուժեղ ամպրոպ: Մահճակալի վրա ընկած էր կինը պատռած պարանոցով: Մահճակալին գցած էր արյունոտ մկրատը և հստակ երևում էր արյունոտ ձեռնահետքեր սպիտակեղենի վրա: Ամպրոպի լույսը հանգեց և լսվեց ձայնը: Հայրը զայրույթից սկսեց բղավել:

- Այս ին՞չ ես արել, ես քեզ կսպանեմ, միայն ձեռքս ընկիր: Կսպանեʹմ: 

   Դուռը թակեցին երեք անգամ, դանդաղ դադարներով: Հայրը զայրացած նետեց իրեն դեպի դուռը: Բացելուն պես գարշահոտությունը թափանցեց ներս: Հոր մեջ սկսեց վազվզել վախը...

- Դե արի...- լսվեց մթության միջից մի ձայն:

   Հայրը վախով սկսեց իջնել մութ աստիճաններով: Ինչ-որ մեկը սլացավ վերևից դեպի ներքև: Հայրը պտտվեց և այդ ուրվագիծը սև փոշու վերածվելով թափվեց հոր վրա: Ինչ-որ մեկը ներքևի հարկից բարձրանում էր: Հայրը թեքվեց և տեսավ շրջադարձին ուրվագիծը ցնդեց և սև գոլոշու նման ցնդեց դեպի վերև: Հայրը սարսափած վազեց դեպի վեր՝ իր տուն: Վազեց, փակեց դուռը և բանալին նետեց հատակին: Վազեց ննջասենյակ և մեջկանց ընկավ մահճակալի վրա: Հիշելով, գլուխը դանդաղ թեքեց և տեսավ կնոջը այնտեղ գցած: Թաթախվելով արյան մեջ դուրս եկավ և վազեց դեպի միջանցք: Մուտքի դռանը զուգահեռ` Էմմաի սենյակի դուռը բացվեց: Հայրը դանդաղ թեքեց գլուխը: Մթության մեջից սկսեց երևալ նույն աղջկա ուրվագիծը, և այն մոտենում էր: Հայրը մեկ քայլ հետ գնաց: Դա նրա աղջկա ուրվագիծն էր: Նա դանդաղ սլացավ առաջ և երևաց ամբողջովին: Նրա գլխից գրեթե բան չէր մնացել, հավանաբար հնկնելուց խորը վնաս էր կրել: Գլխի վերևից ցնդում էր սև գոլոշին: Գնալով երևում էր աղջկա գանգը: Ծնոտից հոսում էր սև ավազը: Երևաց ծնոտի ոսկորը: Սկսեց ցնդել վերնագանգը և ցուցադրել ուղեղը: Սկսեց թափվել ծնոտոսկրը: Հայրը սարսափած պտտվեց և վազեց դեպի դուռը: Այն չէր բացվում: Բանալին գետնին էր: Հայրը արագ շարժեցնում էր բռնակը իրեն կորցրած, բայց զուր էր: Աղջիկը արագ սլացավ և սկսեց կծոտել հորը: Հայրը մահացավ դաժան մահով, իսկ աղջիկը այդպես էլ չգտնվեց: 

    Այս օրվանից հետո աղջիկը շրջում է մթության մեջ և սկսում էր սպանել տարբեր մարդկանց, առանց ինչ որ պատճառի: Վախենում է նա լույսից, բայց կհասնի ցանկացածին:

    Հեռու մնացեք մթից և ամեն ամպրոպի ժամանակ հիշեք նրա մասին, քանզի նա կարող է լինել ամենուր, անգամ ձեր տանը: 

Write a comment

Comments: 1
  • #1

    Liana (Tuesday, 22 March 2016 09:24)

    Անտուան, ինձ շատ դուր եկավ, բայց վերջի մասը ուղղակի մարմինս փշաքաղվեց, շատ լավ է ստացվում...