Հող, ջուր, օդ թե՞ կրակ

Դավիթ Ստեփանյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ www.playbuzz.com

Հող, ջուր, օդ թե՞ կրակ: Ո՞րն եմ ես: Արդյո՞ք ես նման եմ ջրի, որը կյանք է: Թե՞ նման եմ կրակի, որը ջերմություն է: Հնարավոր է ես հող եմ: Պետք եմ որպես հիմք: Կարող է նաև ես օդ եմ, անհրաժեշտություն, առանց որի չկա կյանք: Ասեմ, թե՞ ես ինչ եմ: Ես մարդ եմ: Այսինքն` համ ջուր եմ, համ կրակ եմ, համ հող եմ, համ էլ օդ եմ: Բայց ոչ միշտ եմ օգտագործում իմ այդ ունակությունները: Ցանկանում եմ լինել բոլորը իդեալական, բայց ես իդեալ չեմ, որ կարողանամ: Ես օգտագործում եմ իմ հատկություններս իմ բոլոր ուժերով: Լինում եմ հող, հիմք ապագայի համար: Լինում եմ կրակ ընտանիքիս և մոտ մարդկանց համար: Լինում եմ ջուր վայելելով կյանքս: Լինում եմ օդ, լինելով անհրաժեշտություն մեկի համար: Այսինքն լինում եմ մարդ, մարդ մնալու համար:

Write a comment

Comments: 1
  • #1

    sex telefon (Wednesday, 18 January 2017 06:15)

    gzowate