Տարբերության նմանությունը

Դավիթ Ստեփանյան

Ավագ Դպրոց

9-1 դասարան

Նկարի աղբյուրը` youcanluciddream.com

Տանը նստած եմ,  թեյը ձեռքիս է, հանգիստ խմում եմ այն: Դրսում անձրև է,  անդադար գալիս է՝ անհամբեր և  բարձրաձայն: Կարծես անձրևից բացի ոչինչ չկա : Մռայլ երկինք, մթություն, շուրջբոլորը՝ սառնություն , իսկ ես ուղղակի նստած եմ և վայելում եմ իմ թեյը՝ տեսնելով անձրևի մեջ իմաստ և գեղեցկություն: Ներսում ջերմություն է, տաքություն, իսկ դուրսը՝ սառնություն և մռայլություն, արդյոք դրանց մեջ կա՞ նմանություն:

Ինձ այս հարցն եմ տալիս՝ անդադար նայելով անձրևին:

Write a comment

Comments: 0