Անիծված թևնոցը

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մի սովորական դպրոցում սովորում էր մի աղջիկ: Նրա անունը Էբբի էր: Նա տասներեք տարեկան էր: Գեղեցիկ էր, բայց ոչ համեստ:

  Օրերից մի օր նրանց դասարան տեղափոխվեց մի այլ աղջիկ, համեստ և ոչ մի բանով չզիջող Էբբիին: Գեղեցիկ էր շատ, բայց ուներ նաև խիստ դաստիարակություն: Էբբին սկսում էր նախանձել նրան: Շուտով Էբբին նկատում է, որ աղջիկը թևից չի հանում մի անսովոր թևնոց: Այն ուներ շատ հասարակ տեսք, բայց որոշ ժամանակ անց աղջիկը նկատում է, որ նա ձեռքից չի հանում թևնոցը ընդանրապես: Անցնում է մեկ ամիս, բայց դեռ թևնոցը աղջկա ձեռքին էր: Էբբին նկատեց, որ իր տան հարևանությամբ է ապրում հենց այդ աղջիկը: Շուտով պատուհանից սկսեց հետաքրքրությամբ հետևել գեղեցկուհուն: Նա մտնում էր լողանալու այդ թևնոցով, քնում էր այդ թևնոցով: Էբբիին սկսում էր դուր գալ այդ զարդը: Հաջորդ օրը, դպրոց հասնելուն պես, խնդրում է նվիրել իրեն այդ զարդը, բայց աղջիկը կտրականապես մերժում է նրան: Նա չկորցնելով իրեն շարունակում է խնդրել անգամ մյուս դասամիջոցներին, բայց պատասխանը նույնն է լինում: Էբբին սկսում է նեղվել և վրդովվել, բայց ցանկությունն այնքան մեծ է լինում, որ նա հարվածելով աջկան, բռնի ուժով խլում է ձեռքից թևնոցը և հագնում իր ձեռքին: Նույն պահին գեղեցկուհին հալվում և վերածվում է լպրծուն կանաչ մարդանման մի բանի: Նա թաց շրթունքներով սկսում է խոսել.

- Հիմա դու նույնպես անիծված ես: Եվ հիշիր, դու երբեք չպետք է հանես քո թևնոցը:

   Ասելով՝ լպրծուն կանաչը պտտվում է և հազիվ ոտքերը շարժելով հեռանում է դպրոցից: Ընկերուհիները իմանալով, որ նա նույնպես այդպիսի մի բան է դառնալու, սկսում են ճնշել և նեղացնել նրան, անգամ խլել թևնոցը, բայց ինքը չի թողում: Ծնողները հանում են իրենց երեխային կոնֆլիկտային դպրոցից՝ անգամ չիմանալով պատճառը: Տեղափոխում են այլ դպրոց: Նա շարունակում էր կրել թևնոցը և լինել գեղեցիկ, բայց այս անգամ նա դաս էր առել, նա համեստ էր:

Write a comment

Comments: 0