Գեղեցկուհու հրեշը

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Կար չկար մի աղջիկ կար: Նա շատ սարսափելի և դաժան անձնավորություն էր: Ընդամենը տասնչորս տարեկան էր: Սիրում էր տանջել, սպանել կենդանիներին, ծաղրել մարդկանց և այլն: Նա ուներ շատ գեղեցիկ արտաքին, բայց իր պահվածքին բնորոշ էին մարդիկ տեսնում իրեն: Մարդիկ խուսափում էին աղջկանից: Աղջիկը դրանից սկսում էր հոգեպես ավելի և ավելի նմանվել չար անձնավորության, և չնայած արտաքինը մնում էր նույնը, նրան գնալով տեսնում էին ավելի սարսափելի: Սակայն այս պատմությունը չարի մասին չէ, այլ գեղեցիկի:

Օրերից մի օր նրան մոտենում է մի տղա: Աղջիկը նրան տեսնելուն պես հրում է հետ, բայց տղան կրկին մոտենում է: Աղջիկը ավելի ուժեղ է հրում նրան: Նա նորից մոտենալով ասում է.

- Բարև, իմ անունը Սեմ է: Ճիշտն ասած, ես նոր եմ տեղափոխվել այս դպրոց և կցանկանայի առավել շատ ընկերներ ձեռք բերել:

- Գնա այստեղից:- Զայրացավ աղջիկը:

- Ոչ, չեմ գնա: Ես արդեն ասացի, ուզում եմ ընկերներ ունենալ:

- Իսկ ե՞ս ինչ կապ ունեմ:

- Դու այն մարդկանցից ես, որոնց հետ ես անպայման պետք է ընկերանամ և ես այստեղից չեմ գնա, մինչև չլսեմ քո դրական պատասխանը:

   Աղջկա սիրտը խոցվեց: Նա երբեք չէր լսել այդպիսի մեղմ մոտեցում դեպի իրեն: Ասես ներսից շոյեն իրեն: Նա ծիծաղեց և համաձայնվեց ընկերանալ տղայի հետ: Տղան իրենից մեկ տարի մեծ էր: Նրանք շարունակում էին շփվել և ուրախանալ: Ամեն անգամ նրանց կապը ամրապնդվում էր և կարծրանում: Հոգեպես փակ դռներով աղջիկը սկսեց բացվել: Սեմի վրա արդեն բավականին շատ աղջիկներ էին աչք դրել, բայց Սեմը ոչ մեկին ուշադրություն չէր դարձնում: Աղջիկները սկսեցին ընկերանալ նրա հետ և խոսել Սեմի մասին: Շփվելով արդեն բաց դռներով և շոյված սրտով աղջկա հետ, նրանք նկատեցին, որ նա այնքան էլ դաժան և սարսափելի չէ: Բոլորի աչքում նա սկսեց դառնալ ավելի գեղեցիկ և հմայիչ:

   Օրերից մի օր աղջիկը Սեմի հետ գնաց զբոսանքի: Իր մեջ խորը նստած հրեշը զարթնեց շանը տեսնելու պահին: Բնավորություն էր դարձել վնասելը: Նա ոտքով հարվածում է շանը, իսկ շունը ծվալով փախնում է այդտեղից: Սեմը նեղված, արագ շարժումով բռնելով աղջկա թևերից պտտում է և վրդովված ասում.

- Ի՞նչ ես անում: Ախր այդպես չի կարելի, բացիր աչքերդ: Դու այդպես կվնասես անգամ քեզ հարազատ մարդուն: Արթնացիր, դու այդպիսին չես:

- Բաց թող ինձ:- Գոչեց աղջիկը և հետ հրեց Սեմին:

    Սեմը անսպասելիորեն հետ գնաց և մտավ փողոց: Դժբախտաբար մեքենա էր անցնում: Մեքենան հարվածեց Սեմին: Սեմը արյունոտ ընկած էր փողոցում: Աղջիկը ձեռքերը դրեց շուրթերին և վախով մոտեցավ արյունոտ Սեմին: Բարեբախտաբար Սեմը ողջ էր: Աղջիկը միայն այդ ժամանակ հասկացավ, թե ինչ էր ուզում ասել Սեմը: Սեմին հիվանդանոցից դուրս գրեցին մեկ ամիս անց, իսկ աղջիկը փոխվեց ու փոխվեց:

Վերջը ես թողում եմ ձեր երևակայության վրա, բայց անձամփ ես նախընտրում եմ հետևյալ ավարտը` Նրանք ամուսնանում են հինգ տարի անց, և ընդմիշտ ապրում են ուրախ և երջանիկ, թողելով վատը անցյալում: 

Write a comment

Comments: 0