Հայելու միջի տիկինը

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Նրա անունը Մերի էր: Նա հիսուննանց տիկին էր: Ապրում էր միայնակ և չուներ ընկերներ: Սիրում էր հաճախ նայել իրեն հայելում:

Օրերից մի օր, Մերին արթնանալուն պես ցանկանում է իրեն նայել հայելում, բայց երբ գնում է հայելու դիմաց, ոչինչ չի տեսնում: Շատ է զարմանում: Ինչպե՞ս կարող է նայել հայելու մեջ և ինքն իրեն չտեսնել: Ետ է գնում ննջասենյակ: Տեսնում է իրեն պառկած մահճակալին: Միանգամից գլխի է ընկնում, թե ինչ է եղել, բայց տրամադրությունը չի գցում, դուրս է գալիս տնից: Նրան ոչ ոք չի տեսնում: Բոլորը անցնում են նրա միջով: Գնում է ինչ-որ մարդու տուն: Սկսում է նայել հայելու մեջ, բայց շարունակում է իրեն չտեսնել: Մոտենում է մի երեխա: Նայում է հայելու մեջ և տեսնում տիկնոջ: Մերին սկսում է խոսել նրա հետ: Կարդալով տիկնոջ շութերը, երեխան հասկանում է, թե ինչ է ասում Մերին, իսկ Մերին լսում է երեխաի ձայնը և պատասխանում: Շատ մարդկանց հետ է նա ուրախ շփվում: Ամեն օր գնում է և խոսում է այդ մարդկանց հետ: Գնում է մի տան տանիք և անցկացնում այնտեղ մեկ ամիս: Սիրում էր նա նայել այնտեղից մարդկանց: Վերադառնում է տարբեր մարդկանց տուն և ցուցադրում իրեն հայելում: Այս անգամ բոլորը վախենում են: Նա գնում է մյուսի և մյուսի տուն, բայց նրանք նույնպես վախեցան: Նա գնաց վախեցածի հետևից: Վախեցած գնաց մոր մոտ և բղավեց.

- Մայրիկ, մայրիկ, այնտեղ հայելու մեջ մի տիկին կա: Նրա դեմքը փտած էր, աչքերը թոռոմած, մազերը սպիտակ և կիսափտած քիթ ուներ:

- Հանգստացիր տղաս, այնտեղ ոչ ոք չկա: Եկ գնանք իրար հետ նայենք:

  Գնացին դեպի հայելին: Նրանք տեսան, ինչպես նրանց հետևից սենյակ մտավ վերոնշյալ տվյալներով տիկինը: Նրանք երկուսն էլ բղավեցին և փախան: Մերին արագ սլացավ տուն և նայեց իր դիակին, այն ուներ այն տվյալները, ինչ-որ նկարագրել էր երեխան: Նա այնքան հուսահատվեց, որ սկսեց երևալ մարդկանց աչքին հայելու մեջ և սպանել: Մահանում էրն նրանք, ովքեր սիրում էին հաճախ նայել հայելում, իսկ ով որ չէր նայում հայելու մեջ, նա չեր մահանում: Նայել հայելու մեջ և չվախենալն անհնար էր, քանի որ նրանից կմախքն ու չորացած կաշին է մնացել: Բայց եթե նայել հայելու մեջ և ուրախ շփվել նրա հետ, նա քեզ չի սպանի: Սպանում է միայն իրենից վախեցողներին: 

Write a comment

Comments: 0