Մնաց ժամանակի մեջ

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 Ջեիմսը քայլում էր փողոցով, և հանկարծ… Հանկարծ նա ընկավ: Վեր կացավ և նայեց չորս կողմը, մարդիկ չէին շարժվում: Քարացել, մնացել էին կանգնած: Մեքենաները կանգնած էին: Ջեիմսը քայլեց առաջ: Ամեն ինչ կանգնել էր: Թռչունները քարացել էին: Սկսեց պտտվել և նայել չորս կողմը: Զվարճալի էր: Մտնում էր ամեն մի տունը, ամեն մի մեքենան: Կարող էր քշել ցանկացած մեքենա: Գնաց բանկ, վերցրեց մեծ քանակությամբ գումար, լցրեց պարկը: Սկսեց խփել ցանկացած մեկին և ծիծաղել: Անցավ մեկ օր, բայց ոչինչ չէր ուղղվում: Գումարը զիբիլ էր: Նա սկսեց մենակությունից գժվել: Շպրտեց պարկով գումարը և սկսեց վազել: Ոչ մի տեղ չկար շնչավոր էակ: Ցնդած վազում էր և… կանգնեց: Նայեց առաջ, նայեց հետ: Նայեց վերև և տեսավ բարձրահարկ շենքերը: Սկսեց դանդաղ քայլել դեպի վերև: Աստիճաններով բարձրացավ վերջին հարկ և հասավ տանիք: Բարձրանալուն պես տեսավ կենդանի աղջկա տանիքի ծայրին: Նա օրորվում էր, ժամանակ առ ժամանակ նայելով ներքև: Հասկանալով նույն իր մտքի եկածը, որը անցել էր նաև աղջկա մտքով, գոչեց.

- Չէʹ, մի արա դա:

  Աղջիկը վախեցած պտտվեց: Տեսավ Ջեիմսին և անմիջապես դեմքին ժպիտ հայտնվեց: Նրանք երկուսն էլ վազեցին դեպի իրար և գրկեցին միմյանց: Աշխարհը նույն պահին շարունակեց կյանքը, իսկ իրենք ուղղակի երջանիկ էին: Աշխարը նույնն էր, բայց այնտեղ ավելացավ ևս մեկ զույգ: 

Write a comment

Comments: 0