Աստղ Կիրակոսյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Չի դադարում սիրտն իմ,
Ուշադրություն կորզել քեզնից:
Չի դադարում ձայնը իմ,
Քո անունը երգել:
Չեն դադարում աստղերը՝
Հիշեցնել քո սև աչքերը:
Բայց դու տատանվում ես
Աջ և ձախ գնալ գալով:
Կամ երևում ես, կամ չկաս,
Կամ ինձ հետ ես, կամ ինձնից հեռու:
Մի կորցրու ինձ
Դժբախտություն քեզ պետք չէ:
Գիտեմ սերդ փուչ չէ,
Ու ամենքին չես տա,
Բայց ուր ես լինում,
Երբ կարիքդ այդքան կա:
Գնալդ այդքան ցավոտ չի լինի
Ինչքան չգալդ…
Սպասում եմ անհամբեր
Բայց սովոր եմ արդեն՝ չես գա:
Թե սիրտս ուզում ես ցավով լցնել,
Հեռացիր` խոստովանում եմ, անզոր եմ…
Write a comment