Ցրտեց

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Հեշտ է խոսել, երբ կույր ես: Խոսում ես, խոսում ու խոսում չնկատելով, որ դիմացինին խոցում ես խոսքովդ: Խոսելիս ցավեցնում ու անանցանելի վերքեր ես թողնում սրտիս, մաշկիս վրա: Հիմար- հիմար կներեմ, բայց վերքի ցավը չի վերանա: Մեղադրու՞մ ես, իսկ քեզ հարց տվել ես` արդյո՞ք ես, ինչ-որ մեղք ունեմ: Երբ սա ասեմ քեզ` գլուխդ կկախես: Կկախես ու կկարմրես գարնան վերջին թոռոմած ծաղկի պես, որ գարուն չսիրեց ու չապրեց գարուն: Ձմռանից հետո չուզեցիր արթնանալ ու կույր աչքերդ բացել: Դու նախընտրեցիր ավազ և ոչ ծով: Դու եղար մի միջատ ավազներում, որը երկար չէր էլ գոյատևելու: Ասացի, լսեցի՞ր: Կասես ոչ, բայց ես, միևնույն է, կիմանամ սուտդ: Լսել ես խոսքս: Իմ խոսքը դու ընդունեցիր, հասկացար ու անցավ գնաց: Մնացին վերքեր ու փուշ հուշեր: Վերացան պատկերավոր գունավոր նախշերը երկնքի, կորան միլիոնավոր քաղցր երազներ, նաև կորանք ես և դու: Ինչքան էլ սիրեմ գարուն, միևնույն է, իմ գարունը չեմ տա քեզ, չեմ լինի քեզ հետ: Դու գնա գտիր մի սառը ապաստան, գոյատևիր: Չկա էլ են գարունը, որ կար մի ժամանակ, օտար ենք հեռու ու մոլոր:

Write a comment

Comments: 0