Կյանքը խաղ է, իսկ մենք խաղալիքներ

Դավիթ Ստեփանյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը` voofoostudios.com

Կյանքը երկար մի խաղ է, իսկ մենք՝ փխրուն խաղալիքներ: Վազում ենք դես ու դեն, բայց չգիտենք ինչու: Ունենք մի թուղթ, որը դիմակի պես դնում ենք մեր երեսին և սկսում նկարել դրա վրա` ժպիտ, տխրություն, արցունքներ և այլն՝  խաղին խաբելու նպատակով, որպեսզի թաքցնենք իրականությունը:  

Ասում եմ՝ կյանքը մի խաղ  է, քանի որ այն իսկապես խաղ է: Բոլոր խաղերը ունեն սկիզբ, բայց ոչ բոլորը ունեն վերջ: Կյանքն էլ: Մի օր ծնվում ենք, մի օր էլ մահանում, բայց ոչ միշտ է այդպես: Կան մարդիկ, ովքեր իրենց գործով ապրում են և կապրեն հավերժ: Խաղի վերջում բոլորս էլ կամ հաղթում ենք, կամ էլ պարտվում:  Հաղթում է նա, ով խաղը վերջացնելով իր հետ տանում է  մի բան՝  մնացածի համար մի բան թողնելով: Պարտվում է նա, ով հանձնվում է և լքում խաղը: Կյանքը ուղղակի մի խաղ է, որի ընացքում դու պետք է հզորանաս՝ ապագա սպասվող խաղերը հաղթելու համար:

 

Write a comment

Comments: 0