Դավիթ Ստեփանյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Նկարի աղբյուրը` voofoostudios.com
Կյանքը երկար մի խաղ է, իսկ մենք՝ փխրուն խաղալիքներ: Վազում ենք դես ու դեն, բայց չգիտենք ինչու: Ունենք մի թուղթ, որը դիմակի պես դնում ենք մեր երեսին և սկսում նկարել դրա վրա` ժպիտ, տխրություն, արցունքներ և այլն՝ խաղին խաբելու նպատակով, որպեսզի թաքցնենք իրականությունը:
Ասում եմ՝ կյանքը մի խաղ է, քանի որ այն իսկապես խաղ է: Բոլոր խաղերը ունեն սկիզբ, բայց ոչ բոլորը ունեն վերջ: Կյանքն էլ: Մի օր ծնվում ենք, մի օր էլ մահանում, բայց ոչ միշտ է այդպես: Կան մարդիկ, ովքեր իրենց գործով ապրում են և կապրեն հավերժ: Խաղի վերջում բոլորս էլ կամ հաղթում ենք, կամ էլ պարտվում: Հաղթում է նա, ով խաղը վերջացնելով իր հետ տանում է մի բան՝ մնացածի համար մի բան թողնելով: Պարտվում է նա, ով հանձնվում է և լքում խաղը: Կյանքը ուղղակի մի խաղ է, որի ընացքում դու պետք է հզորանաս՝ ապագա սպասվող խաղերը հաղթելու համար:
Write a comment