Մեր այցելությունը Գառնիի սեյսմիկ կայան

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ուրբաթ օրը ընկեր Հասմիկի և ընկեր Մանիկի հետ գնացինք Գառնի: Նպատակը երկուսն էր՝ ներկայացնել Էկոտուր 2016 -ը Գառնիի դպրոցի սովորողներին և այցելել սեյսմիկ կայան: Մենք այցելեցինք Գառնիի թիվ 1 հիմնական դպրոցը: Նրանց հետ արդեն հնդիպել էինք Տիեզերքի թանգարանում: Իմ կարծիքով աշակերտներին հետաքրքրեց Էկոտուրը, նրանք խոստացան մասնակցել: 

 Սեյսմիկ կայանի ճանապարհը շատ քարքարոտ էր: Մենք զարմացանք, թե ինչպես են կայանի 70 աշխատողները ամեն օր անցնում այդ ճանապարհը: Առաջ կայանը գտնվում էր Դավթաշենում, հետո տեղափոխվեց Գառնի: Այնտեղ մեզ դիմաորեցին և ուղեկցեցին դահլիճ: Դասախոսությունն այքան հետաքրքիր էր, որ բոլորով ուշադիր ու լուռ լսում էինք: 

Մեզ ներկայացրեցին թե ինչպես պետք է վարվել երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո: Իմացա, թե ինչպես է առաջանում երկրաշարժը, քանի ձևերով կարող են խզվել բնահողերը: Մեզ հայտնի շատ լեռներ առաջացել երկրաշարժից՝ բնահողերի սեղմման արդյունքում, իսկ կիրճերը՝ հեռացման արդյունքում: Իմացա, որ երկրաշարժի ժամանակ 1-3 հարկերում ապրողները պետք է անհապաղ դուրս գան շենքից, իսկ 3-րդ հարկից բարձր ապրողները պետք է մնան շենքում: Ոչ մի դեպքում չի կարելի օգտվել վերելակից, այն պահող պարանը ցնցումներից շատ հանգիստ կարող է կտրվել և վերելակը կնկնի: Վտանգավոր է նաև աստիճաններով իջնելը: Վերելակն ու աստիճանները շենքի ամենախոցելի տեղերն են: Իսկ եթե երկրաշարժի ժամանակ վերելակում ենք, պետք է կքանստել ողնաշարի վնաստածքներից խուսափելու համար: Բնակարանում հարկավոր է թաքնվել սեղանի տակ և բռնվել սեղանի ոտքից, կամ թաքնվել հիմնային պատերի տակ: Այդպես կարող ենք խուսափել բեկորների հարվածից: Երկրաշարժից հետո պետք է թաշկինակով փակել բերանը, որպեսզի փոշին չլցվի մեր օրգանիզմ: Իմացա, որ չի կարելի մահճակալի վերևում կախովի գրապահարաններ դնել, դռան դիմաց չի կարելի պահարաններ դնել, մահճակալը չի կարելի դնել պատուհանի տակ, նրա կողքին միշտ պետք է ունենալ լապտեր: Այդ կանոններին հետևելով մենք կարող ենք կրել նվազագույն վնաս: Ուրախացա իմանալով, որ ապրում եմ սեյսմակայուն շենքում: Ծանոթացանք այն նոր հնարներին, որոնց միջոցով կարելի է շենքը դարձել սեյսմակայուն: Երկրաշարժի ժամանակ շատ կարևոր է չխառնվել, լինել սթափ վիճակում: Ամենաուժեղ և ավերիչ ցնցումը լինում է երկրորդ անգամ և սթափ լինելով մենք կունենանք ժամանակ ճիշտ գործողություններ ձեռնարկելու համար: Իմացա, որ երկրաշարժը այն երևույթներից է, որոնք կանխատեսել հնարավոր չէ: Երկրաշարժի խորությունը, վայրը, տևողությունը և ուժգնությունը հնարավոր է միայն իմանալ երկրաշարժից հետո: Բավականին փաստեր իմացանք նաև Սպիտակի երկրաշարժի մասին: Այդ ժամանակ կային շատ սխալ կառուցված և ոչ սեյսմակայուն շենքեր, որը նպաստել է մեծ ավերվածությունների: 

Այդ ամենից հետո մեզ ուղեկցեցին մի սենյակ, որտեղ աշխատողները շուրջօրյա հսկում են սեյսմոգրաֆի տված ցուցմունքներին: Էկրանների վրա պատկերված էին Հայաստանի տարբեր վայրերի և Վրաստանի սեյսմոգրաֆների ցուցմունքները:  Մեզ ցույց տվեցին մի քանի շաբաթ առաջ Գառնիում տեղի ունեցած թույլ երկրաշարժի գրաֆիկը: Հստակ երևում էր, որ երկրաշարժի ժամանակ այն մեծ շեղումներ է ունենում ուղիղ գծից: Իմացա, որ այնտեղ կար թունելախորշ, որտեղ պահվում էին սեյսմոգրաֆները: Թունելախորշ արգելված էր մտնելը, որովհետև սարքերն այնքան զգայուն են, որ քայլերից առաջացած ցնցումները կարող են ընկալել որպես երկրաշարժ:

Այնքան բան իմացա, որ ամբողջովին պատմելն անհնար է: 

Շատ շնորհակալ եմ ընկեր Հասմիկին մեզ այնտեղ տանելու և սեյսմակայանի աշխատողներին մեզ ջերմ ընդունելու ու բացատրելու համար: Նրանք խոստացան, որ անպայման կայցելեն մեր դպրոց և կանցկացնեն դասախոսություն: Ես շատ անհամբեր կսպասեմ այդ օրվան...

Հ.Գ. Հետադարձի ճանապարհին այցելեինք Չարենցի կամար: Արտասանեցինք <<Ես իմ անուշ Հայաստանի>>բանաստեղծությունը և վայելեցինք քամին ու գեղեցիկ տեսարանը:

Write a comment

Comments: 0