Ես, իմ ընտանիքն  ու իմ ընկերական շրջապատը

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ես սիրում եմ իմ բոլոր հարազատներին և ընկերներին: Ծնողներիս, հատկապես մայրիկիս հետ կիսվում եմ ամեն ինչով, մենք կարծես ընկերուհիներ լինենք: Հայրիկիս հետ ավելի շատ շփվում եմ այն ժամանակ, երբ ինչ որ դժվարություն եմ ունենում և նա միշտ ինձ ճիշտ խորհուրդներ է տալիս և օգնում է: Օրինակ, երբ դժվարանում եմ լուծել մաթեմատիկայի խնդիրը, կամ իրավիճակից չեմ կարողանում ելք գտնել: Հայրիկս շատ զբաղված է, և նրա հետ շփվելու ժամանակը պետք է արդյունավետ օգտագործեմ: Մայրիկիս և հայրիկիս օրվա ընթացքում շատ քիչ եմ տեսնում, նրանք առավոտյան գնում են աշխատանքի և վերադառնում երեկոյան, երբ ես խրված եմ դասերի մեջ և հոգնած եմ, ես միշտ զգում եմ նրանց հետ շփման պակաս: Իհարկե ունեմ գաղտնիքներ, որոնց մասին ծնողներս չգիտեն:

Մյուս բարեկամներիս հետ շփվում եմ շաբաթը մեկ անգամ կամ ավելի հազվադեպ, բայց ես գիտեմ, որ բոլորն էլ բարի և հոգատար մարդիկ են, միշտ հետաքրքրվում են իմ առօրյայով, ձեռքբերումներով, նորություններով: Բակում շատ ընկերներ չունեմ: Մեկ-մեկ շփվում եմ մեր հարևանուհու հետ, մեկ-մեկ էլ տեսնվում եմ իմ նախորդ դպրոցի դասարանցինեի հետ: Դպրոցում բոլոր դասարանցիներիս հետ ունեմ նորմալ հարաբերություններ: Փորձում եմ հաշվի առնել դասարանցիներիս կարծիքը և ակնկալում եմ փոխադարձը: Ընկերներ համարում եմ այն դասարանցիներիս, ում հետ շատ եմ շփվում, կիսվում եմ իմ մտքերով և անկեղծ եմ: Չունեմ իսկական ընկերներ: Իմ կարծիքով իսկական ընկերությունը ավելի խորը բան է, քան սովորական դպրոցական ընկերությունը:

Ինչ որ գործի շրջանակներում աշխատում եմ շփվել իմ կարծիքով ավելի բանիմաց մարդկանց հետ: Նրանց հետ և շփումն է հետաքրքիր լինում, և նոր գիտելիքներ եմ ստանում: Փորձում եմ իմ կարողությունների սահմաններում օգնել ընկերներիս: Չեմ մերժում ինձ հետ շփվել ցանկացողներին: Աշխատում եմ ոչ ոքի հետ վատ հարաբերություններ չունենալ և անտեղի չնեղացնել: 

Write a comment

Comments: 0