Հավատա ու վստահիր

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Դու … դու ինձ համար մութ մնացիր: Գնալդ ու գալդ մեկ եղավ: Եկար, կա՞րող է էլի գաս, բայց ի՞նչ էլի սխալ պետք է լինես: Առաջին հերթին վստահիր ինձ ու հավատա: Միևնույն է ես եմ քեզ անձրևից  թաքցնողը: Վստահի ինձ և ոչ ամեն պատահածի: Վստահիր ինձ ու նոր եկ ինձ հետ: Ամենքը չի կարող ինձ հետ քայլել, թույլ եմ տվել քայլել. դե ճանապարհիս մի կանգնիր: Կխաչվեն մեր ճանապարհները, տեսար բարևիր ինձ: Բարևդ կգնահատեմ բարձր, այնքան բարձր որքան արժի իմ խոսքը ուղված դեպի քեզ՝ այն խոսքը, որ չհավատացիր ու գնացիր, անցար: Վախենում եմ: Բայց չէ ինձ համար չեմ վախենում, վախենում եմ քո համար: Դու չունես սեփական ականջներ, ուրիշի ականջներով ես լսում: Դու չունես աչքեր ուրիշի աչքերով ես տեսնում: Ու թե այսօր ինչ-որ կերպ կարողանում ես այդպես ապրել, վաղը չի լինի այդ անուղեղ աչքերն ու ականջները, կմոլորվես դու:

Write a comment

Comments: 0