Շատ հետաքրքիր էր Բջնիում...

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Շատ հետաքրքիր էր Բջնի գյուղում: Հենց գյուղ ոտք դրած առաջին քայլից ինձ կարծես պարուրեց գյուղի հնությունը և խորհրդավորությունը: Դա կարծես բխում էր Սբ. Աստվածածին եկեղեցուց: Եկեղեցին տեսնելով պատկերացրեցի թե ինչպես են հնում մարդիկ այցելել և ինչքան նոր է այն եղել մի ժամանակ: Ամեն տան բակում պահում էին բազում կենդանիներ, շներն էլ մեզ ընկերական հաչոցով էին ընդհունում: Բջնիում մեզ դիմավորեց անսպասելի տեսարանը` ձյունածածկ լեռները:  Բերդի ճանապարհը անցնում էր Բջնի գյուղի միջով: Բերդից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի Հրազդան գետը և Բջնի գյուղը: Բարձրանալով բերդի պատի վրա, ձյունածած լեռների ու անծայրածիր երկնքի ներքո ես ինձ զգացի լիովին ազատ: Գյուղը շրջապատող լեռները կարծես պաշտպանում էին գյուղը: Այն կարծես լիներ գողտրիկ անկյուն լեռների միջև: Բլրի գագաթին օդն այնքան մաքուր էր, որ ցանկություն էր առաջանում ամեն տեղ գնալ, բարձրանալ, ուսումնասիրել, և դրանց հետ մեկտեղ քաղցի ուժեղ զգացում էր առաջացնում: Ես չզսպեցի իմ մեջ առաջացած ոչ մի ցանկություն և վարվեցի այնպես, ինչպես թելադրում էր Բջնիի մաքուր օդը...

Write a comment

Comments: 0