Մանկությանս ծառը

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց

9-1 դասարան

Մեր տան բակում մի ծիրանի ծառ կար: Երբ փոքր էի հաճախ վազում էի, բարձրանում էի այդ ծառը քաղում էի ծիրան երբեմն նաև ցոգոլներ: Ուտում էի: Քաղում եմ միջև հիմա: Բայց համեմատելով տարիները կա մի մեծ տարբերություն նարանց միջև: Համն ուրիշ է: Մանուկ հասակում քաղցր էր: Ուտում էի այնպես կարծես մի քանի բուռ պարզ ուրախություն անցներ իմ մեջ: Հիմա քաղում եմ նույն ծառից սիրուն մեծ-մեծ ծիրաններ: Եթե այն ժամանակ բարձրանում էի ծառը ու մեկ մեկ էլ ընկնում հիմա հերիք է ձեռքս բարձրացնեմ կքաղեմ: Անցան տարիներ: Թռան ինչպես մի ակնթարթ: Ծառը ինձ հետ մեծացավ: Նորատունկ ծառի արմատները հասունացել են, իմ հասակի պես ավելացավ նաև ծառի հասակը: Մինջև հիմա տեսնում ժպտում եմ ծառին, ծառնել է ինձ ժպտում իր ճյուղերով ու տերևներով հյուսած ժպիտով:

Write a comment

Comments: 0