Սխալ կարծիք

Շուշան Եփրիկյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ես իմ 14 տարվա կյանքի ընթացքում, երբեք ոչ ոքից և ոչնչից չեմ նեղացել, վիրավորվել, միշտ ներել եմ ու անցել առաջ, ուղղակի շատ խորը թաղել եմ իմ կյանքի այդ էջը՝դիմացել եմ ամեն ինչին, թաղելով ներսում ամեն մի վատ զգացողություն, աշխատելով մոռանալ անցյալը: Ու նույնիսկ, երբ հարցը վերաբերվել է Հայոց ցեղասպանությանը, ես միշտ կարծել եմ, որ չարժե մեղադրել ժամանակակից թուրքերին մի բանում, որը արել են նրանց նախապապերը, բայց երբեք չեմ ասել չկռվել մեր հողերի համար, չեմ ասել չցանկանալ հետ բերել այդ հողերը, բայց ես դեմ եմ եղել, որ մենք ամեն օր և հատկապես ապրիլի 24-ին անիծենք ժամանակակից թուրքին, նրա երեսին շպրտելով դառը ճշմարտությունը,իսկ հիմա… Նայում եմ, թե ինչ են անում Թուրքիան ու Ադերբեջանը սիրտս խառնում է: Ախր, ախր ամբողջ հարց այնն է, որ նրանք մի բան են ցանկանում, որը Ի ԾՆԵ նրանց ՉԻ պատկանում, ախր նայում եմ նրանց արարքներին ու չեմ հասկանում, ուղղակի գլխումս չի տեղավորվում, թե մարդ, ինչքան, ինչքան ստոր պետք է լինի, որ այդպիսի ոճրագործություններ գործի, միթե՞ նրանք խղճի խայթ չեն զգում: Լավ, այն փաստը, որ հայերին չեն սիրում դա հասկացանք, թող իրենց մնա իրենց սերը, մեզ դա 100 տարի էլ մնա պետք չի, բայց միթե՞ չեն խղճում իրենց ժողովրդին, այն տղաներին, որոնք պետք է գան կռվելու Հայ ազգի դեմ, միթե՞ դեռ չեն հասկացել մի պարզ բան՝ երբ դիպչում ես Հայի սրբությանը՝ նպատակ ունենալով ոչնչացնել այն, կամ էլ անհիմն կերպով վերագրել, ուրեմն սպասիր հակահարվածի, որովհետև Հայերը կպաշտպանեն այն մինչև արյան վերջին կաթիլը:

Write a comment

Comments: 0