Եղեք երջանիկ և այն կիսեք մարդկանց հետ

Դավիթ Ստեփանյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը` exploringpsyche.com

Երջանիկ մարդիկ քիչ են, և ես այդ քչերի մեջ եմ: Ես երջանիկ եմ, քանի որ ունեմ շատ լավ ընտանիք, ընկերներ և  ուղղակի լավատես մարդ եմ: Պետք չէ թաքցնել երջանկությունը՝ մտածելով, թե խոսքի առարկա եք դառնում:  Պետք է փայլել դրանից: Պարուրել բոլորին երջանկությամբ: Այն կիսել մարդկանց հետ: Լինել միշտ երջանիկ: Լավատեսորեն ապրել՝  տեսնելով միայն լավը, բայց և տեսնել վատը: Եղեք ուրախ և տվեք ձեր էներգիան ուրիշներին՝  նրանց էլ երջանկություն պարգևելով: Կյանքը դոմինո է: Մեկը վիրավորեց մեկին, նա կվիրավորվի և կվիրավորի մյուսին: Մի եղեք այդ դոմինոյի արանքում, կամ եղեք այնքան ուժեղ, որ ձեզ չկարողանան գցեն: Դոմինոյի սկիզբը եղեք և մյուսներին տվեք ձեր էներգիան: Եղեք երջանիկ, եղեք երջանիկ միշտ: Երջանկությունը սկիզբն է հույսի, հավատքի, բարության և բոլոր լավ բաների: Եթե լինեք երջանիկ միշտ, ապա մնացածները կսկսեն երջանկանալ ու ձեզ կշրջապատեն: Վարակեք բոլորին երջանկությամբ: Եղեք երջանիկ միշտ և մի թաքցրեք այն, ուղղակի այն տվեք ուրիշիներին էլ:

Write a comment

Comments: 3
  • #1

    Նունե Մովսիսյան (Wednesday, 06 April 2016 03:09)

    Դավիթ ջան, Նորայրի ջարդը լավ ես տվել...

  • #2

    Գոհար Հովհաննիսյան (Wednesday, 06 April 2016 09:22)

    Ճիշտ ես Դավիթ, ես համամիտ եմ քեզ հետ։ Պետք է միշտ լինել երջանիկ և այդ երջանկությունը չթաքցնել, դրա փոխարեն կողքինիդ էլ երջանիկ դարձնել։
    Դու շատ լավատես մարդ ես և այդպես մտածելով շատ բաներ կհասնես։

  • #3

    Norayr Asatryan (Saturday, 16 April 2016 10:43)

    Ես ոչ ոքիտ հետ համաձայն չէմ քանի որ ցուցադրել երջանկությունը դա պարզամտություն է: Իմ կարծիքով ոչ բոլորն են կարողանում երջանիկ լինել անգամ այն դեպքում երբ դու պարուրում ես նրան երջանկությամբ: Մարդ կամ դրանից կսկսի նախանձել և ատել քեզ: Կամել ինքնն իրեն խղճա և կդժբաղտանա: