Արև... ի՞նչու

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Արև ի՞նչու է ցավում: Ասա ինձ խնդրում եմ: Չեմ հասկանում ինչ է կատարվում, բայց անտանելի ցավում է: Մոլոր եմ, պատասխան չունեմ: Սիրտս կտոր-կտոր է լինում, միայնակ լույսովդ բուժիր խնդրում եմ: Ի՞նչու ես դու ինձ ժպտում, օգնում ու բուժում, իսկ ինքը ոչ: Ի՞նչու դու հիմա ինձ հետ ես, ինձ լսում ես, իսկ ինքը ոչ: Չկա Արև… ի՞նչու նա չկա: Արև խոսիր ինձ հետ իր մասին… պատմիր ինձ իր մասին: Ինչու կար ժամանակին, իսկ հիմա ստվերին եմ, նույնիսկ կարոտել: Չկա արև, չկա: Ա՜րև ինչու ես դու ինձ տաքացնում, բայց նա էլ ոչ: Ի՞նչու է սիրտս սկսել  մրսել: Ի՞նչու էլ թիկունքումս կանգնած մարդ չկա: Ի՞նչու է, որ նա գնում ու գալիս է, իսկ դու ինձ հետ ես միշտ: Արև ինչու դու կաս, իմ կողքին ես, իսկ ինքը ոչ: Իմ հավատարիմ, իմ ցավ կիսող, ստվերից ազատող… ինչու քեզ կարող եմ կոչել այս արցունքոտ բառերով, իսկ իրեն ոչ:

Write a comment

Comments: 0