Հոգևոր աշխարհ...   էլ չկա...

Դավիթ Ստեփանյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը` ifoto.huanqiu.com

Նյութական աշխարհը միշտ եղել է երկու հոգևոր աշխարհնրի միջև, բայց այսօր նայելով աշխարհին ես հասկանում եմ, որ գնալով անկում ենք ապրում և ընկնում ենք ներգև դեպի բացասականը: Կոտրել ենք կապերը դրականից: Ընկնում ենք բացասականը քանի որ բացասականը այնքան է շատացել, որ ինքն իրեն է ստեղծում կապեր դեպի մեզ և ձգում մինջև վերջ: Կա՞րող ենք արդյոք փրկվել դրանից, գնալ դեպի լավը և իջնելու փոխարեն բարձրանալ: Կա՞րող ենք արդյոք ստեղծել կապեր դեպի լավը և պոկվել չարից: Կարող ենք, բայց չենք ուզում: Մարդը կոտրում է հոգևոր կապերը, թե լավ, թե վատ, բայց չի մտածում, որ կոտրելով այն չարի դեմ կանգնելը բարդ կլինի և նա կձգի մեզ դեպի անդունդը: Մի կորցրեք ձեր լույսը, հույսը դեպի հավատք և բարին, քանզի չարը դա կգողանա հավերժ թողնելով միայն դատարկություն հոգում: Մի գնացեք դեպի վատը քանի որ կան մարդիկ ովքեր դեռ հույս ունեն լավի: 

Write a comment

Comments: 0